o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԿՈՒ ԱՄՍԻՑ ԱՎԵԼ Է՝ ՄԻ ՀԱՍԱՐԱԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ

12.07.2019 19:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵՐԿՈՒ ԱՄՍԻՑ ԱՎԵԼ Է՝ ՄԻ ՀԱՍԱՐԱԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Արդեն երկու ամսից ավել է անցել «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում» տեղի ունեցած սկանդալային պատմությունից: Հիշեցնենք, որ կլինիկա դիմած ութ հիվանդներ, ովքեր եկել էին վիրահատվելու եւ տեսողությունը վերականգնելու, հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած. միայն լույսն ու ստվերն են տարբերել: Նրանց հարազատնեը պնդում են, որ «Նատալի ֆարմ»  ընկերության ներկրած «Avastin» դեղամիջոց է ներարկվել հիվանդներին, ինչի հետեւանքով նրանց տեսողությունը կտրուկ վատացել է: Գործը տեւական ժամանակ ՔԿ-ում է, որտեղ հարուցվել է քրեական գործ, եւ տարվում է նախաքննություն: Իսկ դեղամիջոցի հետ կապված նշանակվել էր փորձաքննություն դեռեւս դեպքից մի քան օր անց: Հայտնի՞ են արդյոք փորձաքննության պատասխանները, ո՞վ էր, ի վերջո, մեղավոր, փորձեցինք հետաքրքրվել ՔԿ լրատվական ծառայությունից, որտեղից պարզեցինք, որ փորձաքննության պատասխանները դեռ առկա չեն, իսկ գործով նախաքննությունը շարունակվում է: Նկատենք, խոսքը մի այնպիսի փորձաքննության մասին է, որի արդյունքները կարող էին ի հայտ գալ ամենածայրահեղը մի 15 օրում: Երկար ժամանակ Առողջապահության նախարարությունը խուսափում էր այդ փորձաքննության մասին հստակ բան ասել, մինչեւ որ այլեւս ձգձգելու հնարավորություն չունենալով, պատասխանատվությունը թողեց իրավապահների վրա. անցկացվում է քննություն, իրավապահներից հարցրեք: Ու հիմա էլ արդեն երկու ամիս ձգվող այդ նույն փորձաքննության մասին նախաքննությունն է նույն բանն ասում՝ այն դեռ ավարտված չէ: Եվ արդեն կասկածում ենք, որ երբեւէ կավարտվի. պատկերացրեք, եթե հանկարծ պարզվի, որ Լֆիկն է սխալ դեղ ներկրել, ինչը ութ մարդու հասցրել է կուրացման դուռը, բա ինչպե՞ս են մեղադրելու Նիկոլի շնորհիվ օլիգարխի կարգավիճակը «կորցրած» պարոն Ալեքսանյանին: Չնայած՝ ձգելն իմաստ չունի: Ի վերջո, ստիպված են լինելու պատասխանել՝ ի՞նչն է ՀՀ ութ «հպարտ» քաղաքացու հասցրել կուրացման:

«Առայժմ խոսքերը գործերից առաջ են ընկնում». Արման Մելիքյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА