o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրենքով գողերի ու նրանց կյանքի չգրված օրենքների մասին

14.07.2019 10:00 ՔՐԵԱԿԱՆ
Օրենքով գողերի ու նրանց կյանքի չգրված օրենքների մասին

Օրենքով գողերը 1917թ. հեղափոխությունից հետո շատացան, նրանք նոր ստեղծված պետությունով մեկ ստեղծեցին քաոս, սարսափ և խուճապային իրավիճակ: Նոր պետության հակառակորդները փորձում էին իրենց կողմը քաշել հայտնի, հեղինակավոր հանցագործներին, սակայն դժվարանում էին ի հայտ բերել քաղաքական և քրեական հանցագործներին: Այդ նույն պատճառով քրեական հանցագործների շրջանում առաջ էին քաշում քաղաքական հանցագործներին, որոնք բնականաբար գրագետ էին, կիրթ, հնարամիտ և ունեին կազմակերպչական ունակություններ: Նրանք, ներդնելով հանցագործ աշխարհի սովորույթներն ու ավանդույթները, հաջողությամբ, շատ հեշտությամբ ստիպում էին իրենց ծառայել այդ աշխարհի ղեկավարներին: Քաղաքական հանցագործների միջնորդությամբ առաջին անգամ ստեղծվում էին հասարակության գողական ներքոհիշյալ օրենքները ժխտող կենսակերպի նորմերը.

ՔԿ-ի պարզաբանումը` Ադրբեջանի տարածքում գտնվող զինծառայող Արայիկ Ղազարյանի մասին

1. Արգելվում էր աշխատել կամ մասնակցել հասարակական կյանքին,

2. Արգելվում էր ունենալ մշտական ընտանիք, 

3. Արգելվում էր զենք ստանալ պետությունից,

4. Արգելվում էր համագործակցել պետության հետ որպես վկա կամ տուժող,

5. Անպայման ստացած գումարներից պետք է ներդրումներ կատարեին «ընդհանուր գործի» մեջ (որը հետագայում սկսեցին անվանել «օբշակ»):

Այդ տարիներին ստեղծվեցին չգրված օրենքները, որոնք կանոնակարգում էին քրեական աշխարհի և նրա լիդերների վարքագիծն ու հարաբերությունները: Այդ «կոդեքսով» առավել հեղինակավոր հանցագործներին սկսեցին անվանել օրենքով գողեր: Այդ տարիներին քիչ աշխատանքներ չէր տարվում գողական աշխարհի ավանդույթների և սովորույթների արագ տարածման ուղղությամբ: Այդ ուղղությամբ մեծ ծառայություններ էին մատուցում բանտերը և ուղղիչ գաղութները, որտեղ և հիմնականում թագադրվում էին օրենքով գողերը: Հետագա տարիներին` հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբներին, օրենքով գողերը հսկայական ուժ և դեր ունեին հանցագործ աշխարհում, սակայն պատերազմն իր ուրույն ու խորը հետքը թողեց «հանցագործ աշխարհում»: Նրանցից շատերը գնացին ճակատ, որպեսզի պաշտպանեն հայրենիքը, իսկ մյուսներն ընտրեցին իրենց գողական երդմանը անխախտ հավատարմությունը` մնալով բանտերում ու գաղութներում:

Պատերազմից հետո սկսեց ռազբորկաներն այդ երկու կողմերի միջև «գողական կոդեքսին» հավատարիմների և «գողական օրենքը» պահող, բայց հայրենիքը պաշտպանողների միջև: Արյունահեղությունն այն աստիճանի հասավ, որ հակառակորդները ստիպված էին համաձայնության գալ և համապատասխան փոփոխություններ կատարել «գողական կոդեքսում»:

Խորհրդային տարիներին` պերեստրոյկայից հետո, ոչ միայն պատմության անիվը շրջվեց, այլ նաև հաստատվեցին նոր, ամուր, սերտ կապեր, հարաբերություններ պետական չինովնիկների և հանցագործ աշխարհի միջև: Սակայն, այնուհետև զգալով, թե ինչ Պանդորայի արկղ են բացել, և ինչ հետևանքներ կունենա, կոմկուսի ղեկավարները սկսեցին օրենքով գողերի դեմ պայքարը, նրանց մասսայական ձերբակալությունները:

Սակայն արմատախիլ անել այդ չարիքն այդպես էլ չկարողացան և կրկին սերտաճեցին, համագործակցեցին, շարունակեցին օգնել միմյանց և ծառայություններ մատուցել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА