o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե ինստիտուտները ստվերենք, հաստատ պետականությանը օգուտ չենք տա». Տարոն Սիմոնյան

12.07.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե ինստիտուտները ստվերենք, հաստատ պետականությանը օգուտ չենք տա». Տարոն Սիմոնյան

Այս շաբաթ ԱԺ արտահերթ նիստում բուռն քննարկվում էր «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկը, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ կարող է նշանակվել գոնե 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն եւ առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին եւ անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը: Վերոնշյալ նախագծով առաջարկվում էր ՀՀ վարչապետի աշխատակազմում լիազոր ներկայացուցչի մասով ստեղծել համապատասխան վարչական պաշտոն եւ վերջինիս աջակցող գրասենյակ` օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար, որին դեմ էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Թե ինչու, «Իրավունքը» մանրամասներ պարզեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՑ:

«Հրապարակ». Կադրերը «Արմենիա» եւ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներից հոսում են դեպի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

Պարոն Սիմոնյան, ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշում էր, որ «25 տարեկանը չի կարող ՄԻԵԴ-ում պատշաճ ներկայացնել Հայաստանը: Կարծես թե, այդ հարցը լուծվեց: Էլ ի՞նչ խնդիր էիք տեսնում այս նախագծում:

Ընդհանրապես փորձ պետք է: Մասնագիտական գիտելիքներից զատ, պետք է նաեւ ունենալ կենսափորձ: Սա բոլորս հասկանում ենք, եւ միանշանակ կողմ եմ, որ կենսափորձի տարիքը բարձր լինի, բայց ոչ շատ-շատ բարձր, որովհետեւ ունենք լավ երիտասարդներ, ովքեր բավականին բարձր որակներ կարող են ցույց տալ, քան դա կարող են անել տարեցները: Բայց օրենքի հիմնական խնդիրը մենք դրանում չէինք տեսել, այլ մեր հիմնական բացասական քվեարկությունն այլ բանով էր պայմանավորված: Եթե հիշում եք, կառավարության կառուցվածքի մեր տարբերակն էինք ներկայացրել, եւ այդ կառուցվածքի տրամաբանությունը մեզ համար այն էր, որ ոլորտային մարմինները պետք է մեկ գերատեսչության ներքո լինեն, եւ վարչապետի աշխատակազմն անհարկի ծանրաբեռնվածություն չունենա: Բայց անձերով պայմանավորված, թե այլ խնդիրներով, փաստորեն, անընդհատ գերատեսչությունների տակից առանձին մասնագիտական հիմնարկներ պոկում ենք ու տանում վարչապետի աշխատակազմ, որը, մեր կարծիքով, արդյունավետ կառավարում չի կարող ապահովել: Մենք պետք է մեր գերատեսչությունների կարողությունները զարգացնենք եւ դրանով իսկ խնդիր լուծենք, քան թե դրանից հերթով պոկելով տանենք: Իմ ելույթի մեջ օրինակ էլ բերեցի, որ այս տրամաբանությամբ եթե շարունակենք, ԴԱՀԿ-ն էլ պետք է հանենք ու վարչապետին կից դարձնենք, Քրեակատաողական հիմնարկներն էլ: Եվ ի՞նչ կունենանք` կունենանք նախարարություններ` թեթեւ կառավարման ծանրաբեռնվածությամբ եւ վարչապետի աշխատակազմ` խիստ ծանրաբեռնված:

«Ամուլսարը, Նիկոլի ասած՝ տոլմայի միջի շնաձկան փուշը դարձավ»

Բայց հաշվի առնելով, թե ով է հիմա արդարադատության նախարարը, չե՞ք կարծում, որ խիստ ծանր կլիներ այսքան բեռ թողնել իր ուսերին: Այնպես որ, ԴԱՀԿ-ի եւ ՔԿՀ-ի վերաբերյալ Ձեր օրինակը շատ էլ տրամաբանական կլիներ:

Հենց սա է խնդիրը, որ չկա պետական մտածողություն: Անընդհատ անձերով ենք պայմանավորում, մինչդեռ պետք է ինստիտուտներ զարգացնենք: Պետությունը անձեր չեն, պետությունը ինստիտուտներ են, հետեւաբար, եթե ինստիտուտները ստվերենք, անձերով պայմանավորված որոշումներ ընդունենք, հաստատ պետականությանը օգուտ չենք տա, այլ ուղղակի վնաս կտանք: Ստացվում է, որ անընդհատ ասում ենք` այս նախարարը լավը չէ, դրա համար նրա տակից հանում ենք այսինչ գերատեսչությունը, էհ, լավ նախարար նշանակեիք, որ դրա կարիքը չլիներ: Ինստիտուտը զարգացրեք այնպես, որ նախարարի վատ կամ լավ անձով պայմանավորված կառավարում չիրականացվի նախարարությունում: Զարգացած երկրներում, ում էլ նշանակես գերատեսչության ղեկավար, գերատեսչությունն այնքան զարգացած է իր ներքին ինստիտուցիոնալ համակարգում, որ թույլ չի տա նախարարին սխալ որոշումներ կայացնել:

​​​​​​​«Սթափվե՛ք. դուք ազատություն եք ստացել, որից օգտվել չգիտեք». Արթուր Թովմասյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА