o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

6-րդ վարչության ծառայողները Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի տներում զենքեր են հայտնաբերել

12.07.2019 15:33 ՔՐԵԱԿԱՆ
6-րդ վարչության ծառայողները Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի տներում զենքեր են հայտնաբերել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել հանցագործ աշխարհում հայտնի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ալիկ Բանդուրյանին պատկանող՝ Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը, որի ընթացքում հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան, «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացան։

Ալավերդու ոստիկանները առանց փաստաթղթերի 10 խմ փայտանյութով բեռնատար են հայտնաբերել

 Ա. Բանդուրյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված զենքերը պատկանում են իր հորը՝ Լյովա Բանդուրյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել նաև հանցագործ աշխարհում հայտնի՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 49-ամյա Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ) տանը։ Ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են որսորդական հրացան։ Գ. Մելիքյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված հրացանը պատկանում է իր կնոջը՝ Լ. Զ.-ին։

Նշված զենքերն առգրավվել են և նշանակվել է փորձաքննություն։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА