o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձերը բերելու են շատ վտանգավոր հետեւանքների»

13.07.2019 01:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձերը բերելու են շատ վտանգավոր հետեւանքների»

Անդրադառնալով նրան, որ օրվա իշխանությունների օրակարգում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ նշում է. «Պարզ ասենք, որ Եվրոպական Միությունը պարտադրում է եւ ճնշման լծակներ է կիրառում Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի Ստամբուլյան կոնվենցիան ուժի մեջ մտնի։ Այդպես է եղել նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման ժամանակ եւ շատ ուրիշ օրենքների դեպքում։ Նախկին իշխանությունները ստորագրել են ճնշման տակ եւ բլիթների դիմաց, իսկ այս իշխանություններից պահանջվում է վավերացնել այս փաստաթուղթը։ Այդ ժամանակ մենք կհրաժարվենք բոլոր մեր սկզբունքներից եւ վերջնականապես կդառնանք խամաճիկ։ Էլ չեմ ասում, որ այդ քայլը լինելու է հակասահմանադրական»։

«Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում». Նիկոլ Փաշինյան

Եզրափակելով խոսքը՝ Ա. Ղուկասյանը շեշտում է. «Վստահ եմ, որ վավերացման փորձերը նույնիսկ բերելու են շատ վտանգավոր հետեւանքների, երբ ես անձամբ կմոբիլիզացնեմ այնքան մարդ այդ կոնվենցիայի դեմ, որ ԵՄ պատվիրակությունը վերջապես հասկանա, որ Հայաստանը փորձարկումների դաշտ չի իրենց համար»։

Գոնե մեր մեծերի հիշատակի կոթողներն աղբից մաքրի, տղա՛․ Սամվել Ֆարմանյանը՝ Մարությանին (տեսանյութ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА