o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՍԱԲՈՏԱԺ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՆԵԼ

16.07.2019 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՍԱԲՈՏԱԺ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՆԵԼ

Թեպետ արձակուրդային տրամադրություններին, իսկ խորհրդարանում աշխատասենյակների վերանորոգումների եռուզեռին, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խիստ լարված են: Վերջիններս մի կողմից խորշում են Սահմանադրական դատարանի շուրջ աղմուկի եւ դատավորների վեթինգ իրականացնելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կոշտ արձագանքը մեկնաբանել, մյուս կողմից փնթփնթում Ազգային ժողովի միջանցքներում ու «հաթաթա» տալիս, թե Վենետիկի հանձնաժողովի ասելով չի...

«Երեւի Ստամբուլյան կոնվենցիայի թեմային դեռ երկար չէի անդրադառնա, եթե չլիներ էս միջադեպը»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կարկառուն պատգամավորներից մի քանիսը մասնակի զրույցներում պնդում են, թե խոսքից հետ կանգնել չեն կարող, վեթինգ պետք է անեն, իսկ Վենետիկի հանձնաժողովի արձանագրումը ներկայացնեն իբրեւ տեսակետ, որը պարտադիր կատարման ենթակա չէ: Միեւնույն ժամանակ, վերջիններս չեն շտապում շեֆից առաջ ընկնել եւ հիմա էլ Վենետիկի հանձնաժողովի անդամներին ասել. «Հանգիստ նստեք տեղներդ...»:

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА