o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԻՄՈՐԴԸ ԶՐԿՎԵԼ Է ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

16.07.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՐԴԸ ԶՐԿՎԵԼ Է ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

«Իրավունքի» խմբագրություն է դիմել ընդունելության քննությունների համար երկրորդ փուլին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքացի, ով մասնավորապես նշում է. «Դիմել եմ ԳԹԿ, պատճառաբանել, թե ինչու չեմ կարողացել ընդունելության քննությունների առաջին փուլին մասնակցել, եւ ցանկանում եմ մասնակցել երկրորդին: ԳԹԿ-ի իրավաբանական վարչությունից ասացին, որ կարող եմ դիմում գրել ու մասնակցել քննությունների երկրորդ փուլին: Ասացին, որ տեղյակ կպահեն ընթացքի մասին: Հունիսի սկզբին էի դիմել, բայց մինչեւ ամսի 25-ը ոչ մի նորություն: Ինքս զանգեցի հետաքրքրվելու համար, թե երբ եմ քննության: Հրավիրեցին իրենց մոտ եւ ասացին, որ նախարարը կասեցրել է 2-րդ փուլի քննությունները, որ կա նախարարի հրամանը: Ու արդյունքում ես չդարձա ուսանող: Ուզում եմ հասկանալ՝ ոնց է ստացվում նման բան, եթե չկար 2-րդ փուլ, թող դա նախապես հայտարարեին, ոչ թե վերջին պահին»:

ԻՆՉԻՑ ԵՆ ԴԺԳՈՀԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ

ՀՀ հերթական «հպարտ քաղաքացու» այս դժգոհության  առնչությամբ դիմեցինք ԳԹԿ-ի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանին, ով կարճ կապեց.

- Նման բան պրակտիկապես բացառում եմ: Քանի որ 2-րդ փուլին մասնակցելու իրավունք ունեն օտարերկրյա ուսանողները, առաջին փուլին դիմած, բայց ինչ-ինչ պատճառներով, սակայն, չմասնակցած դիմորդները: Այնուամենայնիվ, եթե խնդիր կա, թող գրավոր դիմեն ԳԹԿ-ի տնօրենին:

Հայտնի են միասնական քննությունների արդյունքները

- Բայց ինչ-որ բան հնարավո՞ր է անել, օրինակ, նոր քննություն նշանակել:

- Ոչ, իհարկե, «գնացքն արդեն գնացել է»:

ԿԳՆ-ից էլ տեղեկացրին, որ իրենք կապ չունեն ԳԹԿ-ի հետ, որ քննությունների երկրորդ փուլը չեն կասեցրել: Այսինքն` ի՞նչ է ստացվում, ԳԹԿ-ի ինչ-որ աշխատակի՞ց է մարդուն խաբել կամ սխալ տվյալներ տվել՝ նրան զրկելով ուսանող դառնալու հնարավորությունից: Ամեն դեպքում, այստեղ դեռ պարզելու հարց կա:

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА