o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանում հայտնել են, թե ինչից Է կախված միջուկային գործարքի կատարման աստիճանը

18.07.2019 11:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանում հայտնել են, թե ինչից Է կախված միջուկային գործարքի կատարման աստիճանը

Իրանին անհրաժեշտ չԷ դուրս գալ միջուկային գործարքից, բայց դրա կատարման աստիճանը կփոփոխակվի՝ կախված գործընկերների գործողություններից: ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Քադիրովը պատմել է, թե ամենից շատ ինչից է վախենում

«Մենք անհրաժեշտություն չունենք դուրս գալու ԳՀՀՊ-ից (Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանից),- ասել Է նա:- ԳՀՀՊ-ն ունի վեճերի լուծման մեխանիզմ, որը մենք գործի ենք դրել որոշ ժամանակ առաջ»: «Կախված այն բանից, թե մյուս կողմը որքան Է այն կատարում, մենք կկարողանանք ինքներս կա՛մ նավազեցնել, կա՛մ Էլ մեծանցնել դրա կատարման աստիճանը»,- պարզաբանել Է Իարնի նախարարը: Նա նաեւ հայտարարել Է, որ եվրոպացիները պետք Է Իրանի համար ապահովեն ազատ առեւտուր վարելու հնարավորությունը՝ միջուկային գործարքի պահպանման համար:

«Մենք ակնկալում ենք, որ նրանք կկատարեն Իրանի եւ մյուս երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների նորմալացման պարտավորությունները,- ասել Է նա:- Մեզ անհրաժեշտ Է վաճառել մեր նավթը: Մենք գործարարություն ենք վարում Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, բայց դա բավական չԷ: Եվրոպացիները համաձայնագրի մի մասն են, ինչպես երկրների եվրոպական եռյակն, այնպես Էլ ամբողջ Եվրամիությունը. նրանք պետք Է կատարեն իրենց խոստումները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА