o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան

21.07.2019 16:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան

Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների միության՝ TÜBİDER-ի նախագծերի ղեկավար Նիզայի Սարալն անդրադարձել է երկրից «ուղեղների արտահոսքի» հիմնախնդրին։

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Նա նշել է, որ վերջին տարիներին այս հարցը Թուրքիայի համար հետզհետե ավելի լուրջ խնդրի է վերածվում։ Բացի երիտասարդ կադրերից՝ երկիրը լքում են նաև տարեց և փորձառու մասնագետները։ Սարալը մտահոգություն է հայտնել հատկապես այն առթիվ, որ տեխնոլոգիաների դարաշրջանում Թուրքիան կորցնում է ոլորտի իր լավագույն մասնագետներին։ Վերջիններս արտագաղթում են հիմնականում ԱՄՆ և եվրոպական երկրներ, ամենից հաճախ՝ Գերմանիա և Նիդերլանդներ։ Ամեն տարի երկիրը լքում է ՏՏ ոլորտի շուրջ 10․000 մասնագետ։

Ըստ Սարալի՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ տեղեկատվական տեխնոլոգիաների 140․000 մասնագետի աշխատատեղ կա, մինչդեռ ամեն տարի համալսարանների ու լիցեյների համապատասխան բաժինները շուրջ 90․000 շրջանավարտ են ունենում։ Արդյունքում ամենալավ երիտասարդ մասնագետները արտագաղթում են, մյուսները հիմնականում կամ անգործ են մնում, կամ աշխատում այլ մասնագիտությամբ։

Սարալի խոսքով՝ Թուրքիայից ուղեղների արտահոսքի հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է։ Եվրոպայում թեև կյանքն ավելի թանկ է, բայց աշխատավարձերն էլ անհամեմատ ավելի բարձր են, ինչն էլ գրավում է մասնագետներին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА