o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյումրի գարեջուր. Թյուրիմացությո՞ւն, թե՞ խաբեություն

25.07.2019 12:18 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Գյումրի գարեջուր. Թյուրիմացությո՞ւն, թե՞ խաբեություն

«Ալեքսանդրոպոլ» գարեջուր գնելիս ստուգեք շշի պարունակությունը» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել ենք սպառողների դժգոհությանն առ այն, որ «Զովք» հանրախանութից երեկ գնել են կես լիտրանոց  «Ալեքսանդրոպոլ» գարեջուր, որի մեջ, սակայն, եղել է ոչ թե կես լիտր, այլ, ասենք` 0,2 կամ 0,3 լիտր գարեջուր: 

 

Ո՞վ է պատասխան տալու սպառողին խաբելու համար, ի՞նչպես են կիսադատարկ շշերը հայտնվել շուկայում հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ «Գյումրի» գարեջուր ընկերության մարքեթինգի գծով օգնական Ֆելիքսից, ով նկատեց.

 

- Մեծ արտադրություն է, հնարավոր նման բան  պատահած լինի, թյուրիմացություն է ընդամենը:

- Իսկ ո՞վ է պատասխան տալու այդ թյուրիմացության համար, շուկա հանելիս չե՞ք ստգում ինչպես, որ հարկն է:

- Դե հազարից մեկ է նման բան լինում: Եթե շատ է նեղվում տվյալ սպառողը` կարող ենք իրենք մի քանի շիշ տալ, որպես փոխահատուցում եւ ներողություն խնդրել թյուրիմացության համար:

Մենք վերը նշված ահազանգի հետքերով դիմեցինք նաեւ ՏՄՊՊՀ, որտեղից մեզ պատասխանեցին, որ կուսումնասիրեն խնդիրը եւ արդյունքների մասին կտեղեկացնեն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА