o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.07.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչին դիպչում են քայլոները` դա անպայման պետք է ՀԱԿմեջ լինի: Հիմա էլ զարմանալիորեն հերթը հասել է ՎԱՐԴԱՎԱՌԻՆ: Այդ օրը բոլոր նորմալ մարդիկ զբաղված են քեֆ անելով ու ջրախաղով, իսկ ահա ՔՊCC-ի պատգամավորները ոչ ավել-ոչ պակաս որոշել են Բաղրամյան պողոտայում կազմակերպել ԱԺ-ի գորգերը լվալու ակցիա: Ապշեցուցիչ է` սրանց մոտ ամեն ինչ պետք է կապ ունենա փողոցի հետ եւ տեղի ունենա փողոցում: Այսպես կոչված «Քաղաքացու օրը» Մաշտոցի պողոտայում մանղալներ էին դրել, իսկ հիմա էլ որոշել են մի հիմար գործողության համար Բաղրամյան պողոտան զբաղեցնել: Դե ինչ ասես, ով որ զոմբի է, թող Վարդավառ տոնելու փոխարեն ռադ լինի Բաղրամյան պողոտա եւ թրաշամանուկների հետ գորգ լվալով զբաղվի: Իսկ խելքը գլխին քաղաքացիներին մաղթում ենք ուրախ եւ տպավորություններով լի ջրառատ Վարդավառ:

ԶԱՐՄԱՆՔ

Նույն ՔՊCC-ի պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով հայտնի է որպես Նիկոլի շիշ բռնող, օրերս տեսահոլովակ է հրապարակել, դրան կից գրելով. «Սեւանը մեր ազգային հարստությունն է: Հոլովակը ջրի մաքրության եւ այստեղ հանգստանալու կարեւորության մասին է: Միացե՛ք #ԱրիՍեւան արշավին` կիսվելով այս հոլովակով կամ տեղադրելով ձեր սեփական նկարը/վիդեոն` Սեւանի ափին»: Անշուշտ, այդպիսի նախաձեռնությունը մի բան էլ դրական է, սակայն մեզ զարմացրեց սույն պատգամավորի հերթական ցուցամոլությունը: Օրինակ, դուք կհագնեի՞ք 330 հազար դրամ արժողությամբ «մայկա»: Իսկ նա հագել էր: Մեր չար ու նախանձ հայերը արդեն իսկ «Գուչչի» հագուստի բրենդի պաշտոնական կայքում գտել են սույն մանդատավորի հագի վերնաշապիկը եւ պարզել, որ այն արժե 680 դոլար, ինչը 330 հազար դրամ է: Հիշեցնենք, որ պատգամավորի աշխատավարձը 660 հազար դրամ է, այսինքն` Հայկ Սարգսյանը իր աշխատավարձի կեսի գին ունեցող վերնաշապիկով է մեկնում Սեւան: Լավ, ո՞ւմ է ուզում զարմացրած լինի...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա` զարմանալի եւ միաժամանակ տագնապալի լուր: Ոչ բարի համբավ ունեցող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ տեղեկացնում է. «Վերադարձանք Ստեփանակերտի երկօրյա այցից, որի ժամանակ հանդիպումներ ունեցանք Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի, ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Հանրային TV-ի նախագահ Արսեն Առուստամյանի, ինչպես նաեւ Ոստիկանության ու ԿԸՀ-ի ներկայացուցիչների եւ քաղաքացիական ակտիվիստների հետ»: Իսկ շարունակությունն այսպիսին է. «Միաժամանակ պաշտոնապես գրանցվեց Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը, որը շուտով կսկսի ակտիվ գործել Արցախում (առաջին գործը լինելու է սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների դիտորդությունն ու ընտրողների կրթությունը)»: Զարմանալի է, հարգելի արցախցիներ, ինչպե՞ս եք թույլ տալիս սորոսականներին գալ, բնավորվել ձեր մոտ: Մուտիլովշչիկ Հայկ Խանումյանը ձեզ հերիք չէ՞ր, որ հիմա էլ Դանիելն է գալիս...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА