o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշուղ Ջիվանին բոլորին կրկին համախմբել էր հայրենի Կարծախ գյուղի բարձունքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.07.2019 16:33 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աշուղ Ջիվանին բոլորին կրկին համախմբել էր հայրենի Կարծախ գյուղի բարձունքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեծանուն աշուղ Ջիվանու ծննդավայրում` Ջավախքի Կարծախ գյուղում արդեն 32-րդ անգամ տեղի ունեցավ անզուգական Ջիվանուն նվիրված ավանդույթ դարձած տոնը: Կարծախի բարձունքը կրկին մարդաշատ էր, տոնակատարությանը մասնակցելու համար Վրաստանից եւ Հայաստանից Կարծախ էին ժամանել ոչ միայն ջիվանիասերներ, այլ վրաց եւ հայ պատգամավորներ ու մշակութային գործիչներ: Հայաստանից ժամանած պատվիրակությունը Ջավախք էր հասել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ «Ջավախք» հայրենակցական միության շնորհիվ:

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՏԵԼ, ՈՐՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ

Տոնական օրը մեկնարկեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում` Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու արձանի մոտ, շրջայց կատարեցին աշուղ Ջիվանու տուն-թանգարանում եւ տոնակատարության մասնակիցը դարձան: Ի դեպ, այս անգամ տոնական բեմը ջիվանիական էր միայն կատարումներով, ոչնչով չէր բնորոշում, որ բեմահարթակում Ջիվանու տոնակատարությունն է` նախորդ տարիների նման չկար ոչ միայն Ջիվանու նկարը, այլ նաեւ բացակայում էր երկու երկրների` Հայաստանի եւ Վրաստանի պետական դրոշները: Միայն հանդիսատեսի շարքերում կարելի էր գտնել հատուկենտ մարդկանց` Ջիվանու պատկերով շապիկներով ու գլխարկներով: Իսկ մի քիչ հեռվում Ջիվանու կիսանդրին կարծես իր լուռ ներկայություն էր ապահովում` հիշեցնելով իր գոյության մասին, որին մեկ-մեկ հիշում էին ներկաներն ու լուսանկարվում: Այս տարի տոնակատարության ժամանակ ելույթ չունեցան Վրաստանի եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, իսկ նախորդ տարի իրենց ներկայությամբ գոնե պատվում էին փոխնախարարների մակարդակով: Ինչեւէ փոխարենը պետական ներկայացուցիչների ելույթները սահմանափակվեցին միայն Հայաստանից ժամանած ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի եւ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ողջույնի խոսքով: Վերջինս, ի դեպ, դատարկաձեռն չէր եկել, Ջիվանու տուն-թանգարանին նվիրեց վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարը:

ՀԻՄԱ ՀԱՄԱՃԱՐԱԿ ԿԱ՞, ԹԵ՝ ՉԿԱ. ԱՆ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱՌՈՐԵՆ ԼՌԵԼ

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА