o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը 2023թ. ընտրություններին ընդառաջ փոփոխություններ է կրելու

28.07.2019 21:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը 2023թ. ընտրություններին ընդառաջ փոփոխություններ է կրելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նահանգային ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է 2023 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում տեղի ունենալիք փոփոխությունների մասին:

Թուրքիայում նոր կառուցվող մզկիթ է փլուզվել․ կա զոհ

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սյոզջու» լրատվամիջոցը:

«Հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականի հունիսին: Իսկ մինչ այդ մեծածավալ աշխատանքներ ենք իրականացնելու և մեր ազգի առջև դուրս ենք գալու, որպես լիովին այլ «Արդարություն և զարգացում» կուսակցություն: Պետք է արդարացնենք մեր ժողովրդի սպասելիքները»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայում վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականին, որի արդյունքում խորհրդարան են մուտք գործել «Արդարություն և զարգացում», Հանրապետա-ժողովրդական, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները, ինչպես նաև Ազգայնական շարժում և «Լավ» կուսակցությունները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА