o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուկրաինայում սպանել են «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովին, սպանության կադրերը հայտնվել են համացանցում

02.08.2019 18:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայում սպանել են «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովին, սպանության կադրերը հայտնվել են համացանցում

Ազդեցիկ «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովը, որը հայտնի է որպես Պետրիկ, դաժանաբար սպանվել է Ուկրաինայում՝ սեփական տան բակում։

Հաշվեհարդարի տեսանյութը հրապարակել է տեղական strana.ua պորտալը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու տղամարդ ծեծում քրեական հեղինակությանը, ապա նրանցից մեկը դանակահարում է նրան: Նրանք Պետրիկին նախ քարշ են տվել կայանած մեքենայի հետևի հատված և որոշ ժամանակ անց դուրս եկել այնտեղից՝ առանց քրեական հեղինակության՝ ձեռքերն ու հագուստն արյան մեջ թաթախված: Հայտնի է, որ ծեծից հետո մարդասպանները կտրել են «օրենքով գողի» կոկորդը:  

«Մենք աշխատում ենք Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա». Պոմպեոյի ասուլիսը Բեռլինում (տեսանյութ)

Հաղորդվում է, որ Պետրիկը հանցավոր աշխարհում ազդեցիկ անձնավորություն էր։ Դեռևս 1970-ական թվականների վերջին նա Մոսկվայի հյուսիս-արևելքում ստեղծել էր առաջին հանցավոր խմբավորումներից մեկը, որը հայտնի էր որպես «Մազուտկինսկայա ՕՊԳ»: Ալեքսեյ Պետրովն առաջինն էր, որ տեսակցության է գնացել հիվանդանոց տեղափոխված «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովին՝ Յապոնչիկին, որը հասցրել է նրան մի քանի բառ շշնջալ, որից հետո կոմայի մեջ է ընկել:

Ասում են՝ Յապոնչիկը Պետրիկին է ժառանգել իր գործերի կառավարումը: Ուկրաինայում Ալեքսեյ Պետրովը զբաղվել է արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության թափոնների իրացմամբ՝ հրաժարվելով քրեական գործերից։ Նա ապրում էր Զապորոժիեի շրջանի իր սեփական տանը։   Ուշադրություն. տեսանյութերը պարունակում են բռնության տեսարաններ. 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА