o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալիայի փոխվարչապետ Սալվինին Պուտինին «հրաշալի նախագահ» է անվանել

04.08.2019 15:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իտալիայի փոխվարչապետ Սալվինին Պուտինին «հրաշալի նախագահ» է անվանել

Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար, իշխող կոալիցիայի մաս կազմող «Հյուսիսային լիգա» կուսակցության առաջնորդ Մատտեո Սալվինին դրական է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին՝ խոստանալով հարաբերությունները բարելավել Մոսկվայի հետ, հաղորդում է Sky tg24 հեռուստաալիքը:

«Պուտինը հրաշալի նախագահ է: Ես դա ասում եմ, քանի որ այդպես եմ մտածում, և ոչ թե նրա համար, որ ինձ վճարել են, ինչպես գրում են որոշ թերթեր»,- ասել է Սալվինին կուրորտային Չերվիա քաղաքում կուսակցության անդամների հետ խնջույքի ժամանակ՝ հավելելով, որ կաշխատի վերականգնել Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները:

Հարգանքի արժանի ժամանակակից քաղաքական առաջնորդների շարքում փոխվարչապետը նշել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարույի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անունները:

Սալվինին, որը հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ, բազմիցս կողմ է արտահայտվել այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը: Հուլիսի սկզբին Պուտինի՝ Իտալիա և Վատիկան կատարած այցի առթիվ կազմակերպված ընթրիքի ժամանակ Սալվինին Կրեմլի ղեկավարին այն մարդկանցից մեկն էր անվանել, որոնք հետք կթողնեն պատմության մեջ:

Լավրով. «Ճիշտ չէ Չինաստանին Ռուսաստանի «մեծ եղբայր» անվանելը»

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА