o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարդկությունը սպառել է 2019 թվականի վերականգնվող պաշարները. Global Footprint Network

04.08.2019 19:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մարդկությունը սպառել է 2019 թվականի վերականգնվող պաշարները. Global Footprint Network

Մարդկությունը հուլիսի 29-ին սպառել է վերականգնվող պաշարների ծավալը, որը մոլորակը կարող է վերարտադրել մեկ տարվա ընթացքում: Այդ մասին վկայում են Global Footprint Network վերլուծական կենտրոնի հետազոտության արդյունքները։

Ֆրանսիայում ձերբակալել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությամբ «ոգեշնչված» և նմանատիպ ահաբեկչություն ծրագրող անձի

Նշվում է, որ էկոլոգիական պարտքի համաշխարհային օրն սկսվում է մոտավորապես երկու ամիս շուտ, քան 20 տարի առաջ, եւ 2019 թվականին այդ իրադարձությունը կայացել է ավելի շուտ, քան երբեւէ: 1993 թվականին էկոլոգիական պարտքի համաշխարհային օրը եղել է հոկտեմբերի 21-ին, 2003 թվականին՝ սեպտեմբերի 22-ին, իսկ 2017-ին՝ օգոստոսի երկուսին:

Հաշվարկների համաձայն՝ այժմ բնական պաշարները՝ ջուրը, հողը եւ մաքուր օդը, 1,75 անգամ ավելի արագ են օգտագործվում, քան վերականգնվում են, իսկ դա նշանակում է, որ մարդկությունը բառացիորեն 1,75 Երկրագունդ է շահագործում:

Գիտական աշխատության մեջ նաեւ նշվում է, որ վերականգնվող բնական պաշարների չափից դուրս օգտագործումը դառնում է ավելի ու ավելի զգալի. այն դրսեւորվում է անտառազրկմամբ, հողի էրոզիայով, կենդանիների եւ բույսերի տեսակների անհետացմամբ, ինչպես նաեւ մթնոլորտում ածխաթթվական գազի պարունակության ավելացմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА