o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

09.08.2019 22:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԵՍ ՃԱՌ ԱՍԵ՞Մ, ԹԵ՞ ԶԱՆԳ ԿԱԽԵՄ
Ըստ համաշխարհային տնտեսագետների` Ստեփանակերտում Նիկոլի վերջին ճառը լսելուց հետո պարզ դարձավ, որ նա վերջնականապես հաստատ զանգ կախող չի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԱՆԱՏԱՄ ԴՈՒԽՈՎԸ
Ըստ ստոմատոլոգների ասոցացիայի` Հայաստանի տնտեսական վիճակը այնքան տխուր է, որ նույնիսկ վարչապետի ատամները չեն կարողանում բյուջեի հաշվին սարքել:


ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ
Ըստ Կոտայքի բաժնի քրեական հետախուզության, Շշի Մելոյի ավտոն դեպքի վայրից փախցրել են, որ մեքենայում եղած արգելված շշի հետքերը կորցնեն:


ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ՇՇԻ ՄԵԼՈՅԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պետք է այնպես քննել, որ ո՛չ շիշը տրաքի, ո՛չ էլ առյուծը սատկի:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՆԻԿՈԼԻ` ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՃՈՃՎՈՂ ԿԱՄՈՒՐՋԻ ՎՐԱ ՊԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սատանի պարը կամուրջին ա բռնում:


ՔՊ-Ի ԿԱՐԳԱԽՈՍԸ (ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼԻ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ» ՎԻՊԱԿԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
– Բոլոր քաղաքացիները հավասար են, սակայն նիկոլական քաղաքացիներն ավել հավասար են:


ՃԱՄՓԵԴ ԱՂԲԱՄԱՆՈՎ ՓԱԿԵՄ
Ըստ տնտեսական եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի` Սանիթեքը իր թբիլիսյան ասուլիսով մի մեծ աղբաման դրեց Հայաստանի արտաքին ներդրումների ճանապարհին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА