o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միխայիլ Գորբաչովը լուրջ հիվանդ է եւ կես տարի ապրում է հիվանդանոցում

10.08.2019 09:38 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միխայիլ Գորբաչովը լուրջ հիվանդ է եւ կես տարի ապրում է հիվանդանոցում

Միխայիլ Գորբաչովը վերջին 6 ամիսն ապրում է հիվանդանոցում: «Նաշ» հեռուստաալիքի «Գորդոն» հաղորդման ժամանակ այս մասին հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը,- հաղորդում է lenta.ru-ն: 

Աշխարհը չի կարող ապրել Պարսից ծոցում լուրջ առճակատման պայմաններում. ՄԱԿ գլխավոր քարտուղար

Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ի առաջին եւ միակ նախագահի  «խելքը տեղն է», սակայն կուտակված հիվանդությունների պատճառով շատ դժվար է քայլում:

 «Վերջին 2 տարին՝ շատ վատ»,- ասել է լրագրողը:

Ընդ որում, ըստ Վենեդիկտովի,  իրենք պարբերաբար հանդիպում են ռեստորանում եւ գարեջուր խմում: Հանդիպումների նախաձեռնողն ընդ որում Գորբաչովն է:

Հուլիսի 6-ին Գորբաչովը պատմել էր իր վիճակի մասին հոսպիտալացման մասին լուրերից հետո:

«Սա արդեն երկար ժամանակ է ձգվում է: Բայց ասել, որ ես «թունելի վերջում լույս եմ տեսել, դեռ վաղ է»: Այն դեռ չի երեւում»,- ասել էր 88-ամյա քաղաքական գործիչը:

Միխայիլ Գորբաչովը պարբերաբար բժշկական հայտնվում են առնվազն 2001 թվականից: ԽՄԿԿ Կենտկոմի հինգերորդ գլխավոր քարտուղարը եւ ԽՍՀՄ պատմության միակ նախագահը Խորհրդային Միությունում իշխանության է եկել 1985 թվականին եւ երկիրը ղեկավարել մինչեւ դրա փլուզումը՝ 1991 թվականը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА