o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնաբերվել է Արզական գյուղում կորած քաղաքացու դին

11.08.2019 13:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Հայտնաբերվել է Արզական գյուղում կորած քաղաքացու դին

Օգոստոսի 11-ին՝ ժամը 01:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնված 1987 թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վանաձորում աղմկահարույց սպանությունների գործով հայտնաբերվել է 39-ամյա կասկածյալը

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցել են 13 հրշեջ-փրկարար և 35 գյուղացի:

ժամը 12:05-ին փրկարարների և քաղաքացիների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА