o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մյանմայում սողանքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

11.08.2019 22:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մյանմայում սողանքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Առնվազն 51 մարդ է զոհվել Մյանմայի արևելքում օգոստոսի 9-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով, տեղեկացնում է «Սինհուա»-ն՝ հղում անելով փրկարարներին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, սողանքն սկսել է շարժվել տեղատարափ անձրևներից, որոնք արդեն մի քանի օր է, տեղում են տարածաշրջանում։ Մոն նահանգում փլվել է մոտ 30 տուն, ավելի քան 80 մարդ անհետ կորել է, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։

Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել՝ թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով

Ավելի վաղ հաղորդվել է 41 զոհվածի մասին։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, կիրառվում են կյանքի նշաններ ցույց տվող հատուկ դետեկտորներ։

Լուսանկարը՝ focus.uа

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА