o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազատավանի բնակիչները ահազանգում են, իսկ գյուղապետը փոխանակ պարզաբանելու՝ ասում. Ինչ ուզում եք գրեք, ինձ համար մեկ է

18.08.2019 22:34 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ազատավանի բնակիչները ահազանգում են, իսկ գյուղապետը փոխանակ պարզաբանելու՝ ասում. Ինչ ուզում եք գրեք, ինձ համար մեկ է

Արարատի մարզի Ազատավան համայնքի բնակիչները շարունակում են ահազանգել  համայնքապետ Պետո Ղազարյանի, ինչպես վերջիններս են ասում <<անօրինականությունների>> մասին , ով ինքնագործունեությամբ է զբաղվում : Գյուղացիների խոսքերով՝ վերջինս գյուղապետարանի տարածքը դարձրել է իր սեփական բիզնեսի (մեքենաների առք ու վաճառքի կայանատեղի ), մանկապարտեզի տարածքում շենքը շատ կասկածելի վիճակով է ձեռք բերել իր տեղակալի հետ գործարկելով առք ու վաճառք, բացի այդ դեռևս չգործող մանկապարտեզի համար , որպես պոտենցիալ աշխատողներ նախապես ընտրել է իր մերձավոր և հարազատ շրջապատից:

Մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը մասնակցելու համար

Ըստ նույն աղբյուրի փոխանցմամբ համայնքապետ Ղազարյանը իր խնամուն Քաջիկ Նազարյանին զարդուղի ճանապարհով հասցրել է գյուղի գերեզմանոցին հարող հողատարածքը, որը խանգարում է թե ճանապարը և թե ընդհանում էստետիկ տեսքը: Գյուղացիները շարունակեցին այն միտքը, որ Ղազարյանի համայնքային նշանակության խնդիրներն իրականացնում է անպատշաճ և ոչ արդյունավետ ճանապարհով, օրինակ բերելով դրանցից՝ ծառատունկը, որը վերջերս իրականցվեվ նախկին խոշոր և փարթամ ծառերը կտրվեցիր և նրանց տեղը և կենտրոնական փողոցի մայթեզրերին տնկվեցին նոր ծառ ու թուփ , որոնց հիմնական մասը չորացել է , քանի, որ այն չի ոռոգվում, ոչ էլ դրա կարիքը կար: Փոխարենը կոռուպցիոն ռիսկը մեծ է : Բացի այդ փաստը գյուղի երկրորդային կիսաասֆալտ և խճապատած փողոցները, որը նա ժառանգել է նախորդ համայնքապետերից, գործող համայնքապետը նրանք քանդում է և նորից խճապատում է, որտեղ նույնպես տրամաբանություն չկա քանի-որ դրանից փողոցների վիճակը չի բարեկարգվում, սակայն նկատելի է կրկին կոռուպցիոն ռիսկ : Իսկ խմելու ջրով կասկածելի պայմաններում ինքնանպատակ օգտագործում է սեփական կարիքների և շինարարության նպատակով: Իսկ ավելի վաղ մամուլում հրապարակվել էր Պոտո Ղազարյանի մասին հերթական ահազանգը:

Հիշեցնենք՝ գյուղացիների բողոքից մի հատված՝ «Ազատավանի գյուղապետ Պետո Ղազարյանի որդին չի ծառայում, բայց մեր որդիները ծառայում են բանակում, իսկ նա գլուխ գովալով ման է գալիս, որ ինքը չպետք է ծառայի: Ղազարյան Պետոն ամբողջ արենդները վաճառել է Վահե Ավագյանին, ժողովրդին խաբելով, թե՝ վերեւից են կարգադրել: Մեր բյուջեն եղել է 130 մլն դրամ, այդ գումարներից 52 մլն դրամը Զաքարյան Վահեն մանկապարտեզը վաճառել է Պետոյի վրա, այդ շենքն այդքան չարժեր»,-ավելի վաղ ասել են ազատավանցիները: Գյուղապետ Պետո Ղազարյանն էլ ժամանակին այդ հարցին պատասխանել էր հետևյալ կերպ, որ իր որդին սովորում է եւ կծառայի, երբ ժամանակը գա: Հողն աճուրդով վաճառելու մասին էլ ասել էր, թե նման բան չկա, 2, 3 հա է վաճառվել մարդկանց, ովքեր ուզում են հողը մշակել, զբաղվել հողագործությամբ: Նամակում ակնարկված Վահան Ավագյանի համար էլ ասաց, թե նրա 67-ամյա հայրը մահացել է, որդին շարունակում է հոր կիսատ մնացած գործը: Գյուղում նրա հայրական տունը կա, իսկ որդին փորձում է ներդրումներ անել գյուղի համար: Գյուղապետն ըստ էության ներկայացրել էր , որ մայիսի վերջին մանկապարտեզի շենքի-կառուցման համար կհայտարարվի տենդեր, իսկ մանկապարտեզը 150 երեխայի համար դռները կբացի աշնանը: «Տրակտորը, որը բերել է ժողովրդի համար ծառայելու, բերել է իր շրջապատի համար գումարներ աշխատելու: Իր խանութը, որը կառուցել է ճանապարհի վրա, օրինական չի, չէր թույլատրվում»,-նշված էր բողոքում: Այս կապակցությամբ հնչեցրած մեր հարցին՝ գյուղապետը պատասխանեց, որ տրակտորը գյուղացու համար է, հողը վարելու համար սահմանված է մատչելի գին՝ 1 հա-ն վարելը 35 000 դրամ է: Ոչ մատչելին որքան է հարցիս, պատասխանեց՝ 50 000 դրամ: «Պետական մեքենան որդու սեփականությունն է դարձրել և դրանով սեփական կարիքներն է հոգու»,-գրել էին գյուղացիները , ինչը գյուղապետը համարել է ակնհայտ սուտ, ասելով, որ որդին մեքենա ունի, իսկ որդին պետական մեքենան, եթե լվանալու նպատակով վերցնում է, տեսնում են, դա չի նշանակում, թե մեքենան «յուրացվել» է:

Երբ մենք փորձեցինք այս և վերոհիշյալ լուրերի պարզաբանումը ստանալ համայնքապետ Պետո Ղազարյանից, վերջինս ասաց. «Ինչ ուզում եք գրեք , ինձ համար մեկ, ես դատի եմ տալու բոլորին»,-և կոպիտ նոտայով ավարտեց իր խոսակցությունը և անջատեց հեռախոսը:

Հ.Գ. Սակայն գյուղացիների բողոքները շարունակվում են, վերոհիշյալ խնդրի շուրջ պատրաստ ենք ներկայացնել նաեւ բորբոքված գյուղապետի պարզաբանումները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА