o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղբի կուտակումների պատճառով առաջացել են ճանճերի, միջատների, կրծողների, թափառող կենդանիների կուտակում

20.08.2019 08:47 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աղբի կուտակումների պատճառով առաջացել են ճանճերի, միջատների, կրծողների, թափառող կենդանիների կուտակում

Երկիր մոլորակում կյանքի առաջացումն ու տարբեր տեսակի կենդանի էակների կողմից կարիքները հոգալուն ուղղված ջանքերը աղբի առաջացման պատճառ դարձան:
Քաղաքի տարբեր հատվածներում աղբն այնքան է մնում աղբարկղերում, որ գարշահոտություն է տարածվում: Մարդիկ այս տապին ստիպված պատուհանները փակ են պահում, քանի որ հոտը և ճանճերը մարդկանց հանգիստ չեն տալիս: Մայրերը երեխաներին գեղեցիկ կառուցած բակերում արգելում են խաղալ:
Ամառվա շոգին տևակա ժամանակ աղբարկղերում և դրանցից դուրս մնացած աղբը հիվանդությունների առաջացման ու տարածման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: Աղբը նպաստում է վարակիչ հիվանդությունների զարգացմանը: Այսօր Երևանի և մարզերի տարբեր բժշկական հաստատություններ են դիմում բազմաթիվ քաղաքացիների աղիքային վարակների կապակցությամբ:
Աղիքային վարակների գործում աղբը առանցքային դեր ունի: Աղբի կուտակումների պատճառով առաջացել են ճանճերի կուտակում, միջատների կուտակում, կրծողների կուտակում, նաև թափառող կենդանիների կուտակում:
Նախորդ հոդվածում խոսում էինք պոլիէթիլենային տոպրակների և պլաստմասե նյութերի վնասակարության մասին: Ցավոք սրտի, պլաստմասե նյութերի հաստությունն այնպիսին է, որ նույնիսկ թաղվելու, էլ չեմ խոսում փողոցներում գետնին շպրտած լինելու դեպքում ևս վնաս են պատճառում միջավայրին, քանի որ դանդաղ քայքայման և նավթային նյութերի պարունակման պատճառով կարող են թաղման վայրում կամ գետնին ընկած վիճակում տապին առաջացնել լատեքս, որը ստորգետնյա ջրեր ներթափանցելով՝ մուտք կգործի նույնիսկ մարդկանց սննդային շղթա:
Պլաստիկե աղբի պատճառով քառաջացած հիվանդություններից տարեկան մինչև 1 մլն մարդ է մահանում ողջ աշխարհում: Այդ հիվանդությունների թվում հետազոտվողները նշում են քաղցկեղը, մալարիան և դիարեան: Եվ քանի որ այսօր այս իշխանափոխությունից հետո մեր քաղաքը մնացել է բարձիթողի վիճակում, ես որպես բժիշկ հորդորում ու կոչ եմ անում մեր բնակիչներին՝ լինել առավել ուշադիր և առավել զգոն՝ քիչ օգտագործել պլաստմասե տարաներով ըմպելիքներ և սնունդ, չօգտագործել աղբը թափելուց պոլիէթիլենային տոպրակներ:
Բոլորս օրերս ականատես եղանք վարչապետ – քաղաքապետ լայվին, որտեղ նրանք երկու ժամից ավելի փորձում էին պատճառներ գտնել՝ աղբահանության շուրջ ստեղծված խայտառակ վիճակի համար: Քաղաքապետն արդարանում էր, թե <<Սանիթեք>> ընկերությունը խիստ անբարեխիղճ է մոտենում իր պարտականություններին, սակայն ընդծենք, որ նման արդարացումներից մեր հոգսերը չեն թեթևանում, և եթե <<Սանիթեքը>> չի կարողանում իր գործը կատարել, կարելի է գտնել հարցի այլ լուծում, առավել ևս որ պետական բոլոր լծակներն իրենց ձեռքում են: Եվ հարցը արմատապես և արդյունավետ կերպով լուծելու փոխարեն իշխանությունները՝ հանձինս ոստիկանության, բերման են ենթարկում երևույթի դեմ բողոքողներին և ակցիաներ կազմակերպողներին:

«Տնօրենի ԺՊ-ի անգործության պատճառով թատրոնի վրա 10 մլն-ից ավելի պարտք է կուտակվել». Գայանե Կարապետյան (տեսանյութ)

Գրում է Պարացելսուս ՀԿ-ի նախագահը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА