o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վանաձորի 64-ամյա բնակչուհին ձերբակալվել է գողության մեղադրանքով

20.08.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Վանաձորի 64-ամյա բնակչուհին ձերբակալվել է գողության մեղադրանքով

Օգոստոսի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, Վանաձորի մի բնակչուհի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ Շիրվանզադեի փողոցի մի խանութում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, անձնագիր, բանկային ու սոցիալական ապահովման քարտեր, երկու արծաթյա և երկու հասարակ մատանի:

Կնոջն ու հարևանին դանակարած տղամարդը ձերբակալվել է

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ գողությունը, հնարավոր է, կատարած լինի Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի բնակիչ 64-ամյա բնակչուհին: 

Նույն օրը գողություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին: Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված դրամապանակը՝ ողջ պարունակությամբ: Նա տվել է խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА