o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գրավյալ Ղրիմի վերադարձը». Զելենսկին հայտնել է G7-ի կազմ Ռուսաստանի վերադարձի պայմանը

22.08.2019 20:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Գրավյալ Ղրիմի վերադարձը». Զելենսկին հայտնել է G7-ի կազմ Ռուսաստանի վերադարձի պայմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի կազմ Ղրիմի վերադարձը, Դոնբասում մարտերի դադարեցումը և քաղբանտարկյալների և գերեվարված նավաստիների ազատ արձակումն ազդանշան կլինի առ այն, որ ՌԴ-ն պատրաստ է վերադառնալ G7-ի կազմ: Այս մասին Զելենսկին գիշերը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:

Նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցելությամբ Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

«Գրավյալ Ղրիմի վերադարձը, Դոնբասում ռազմական գործողությունների դադարեցումը և ավելի քան 100 քաղբանտարկյալների և ուկրաինացի նավաստիների ազատ արձակումը, որոնց պահում է Կրեմլը, ծանրակշիռ ազդանշան կհանդիսանա աշխարհի համար առ այն, որ Ռուսաստանը պատրաստ է վերստին իր տեղը գրավել բարձր դիվանագիտության օրակարգում»,- գրել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նաև նշել է, որ «2014 թվականի մարտից՝ Ռուսաստանի՝ G8-ին անդամակցության դադարեցումից ի վեր ոչինչ չի փոխվել. ուկրաինական Ղրիմը բռնազավթված է, ուկրաինական Դոնբասը մինչև հիմա տառապում է պատերազմից»:

Գրառման վերջում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք «շարունակում են աջակցել Ուկրաինային տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հարցում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միակարծիք են, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ:

Ըստ տեղեկությունների՝ առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի մասնակցությամբ G8 («Մեծ ութնյակ») ձևաչափին վերադառնալուն և 2020 թվականին խմբի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելու անհրաժեշտությանը:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА