o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին

23.08.2019 13:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ավարտեց Ջերմուկի բնակելի շենքերից մեկում բնակիչների հետ հանդիպումը, որի ընթացքում նա լսում էր Ամուլսարի մասին կարծիքներ:

Շենքի մոտ նրան սպասող մի շարք ջերմուկցիներ բողոքեցին, որ Փաշինյանը չի լսում իրենց ձայնը՝ նախընտրելով բնակարաններում գտնվող մարդկանց հետ հանդիպել:

Եթե այդքան սիրում ես իջեւանցիներին, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ. Աշոտյանը՝ Փաշինյանին

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ կլսի նրանց վերջում:

«Մենք գիտենք, որ Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց նենց տպավորություն ա, որ Դուք եկել եք համոզեք ջերմուկցիներին», - ասաց ջերմուկցիներից մեկը:

Փաշինյանը հակադարձեց՝ նշելով, որ այդ տպավորությունը սխալ է, մինչդեռ իր մոտ էլ տպավորություն է ստեղծվել, որ անկախ եզրակացությունից՝ ջերմուկցիները որոշել են, որ դեմ են լինելու հանքի շահագործմանը:

Այս պահին Փաշինյանն ուղևորվում է Ջերմուկի հյուրատներից մեկը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА