o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սանիթեք»-ի ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերին դեռ դրսում էին. Սոնա Աղեկյանի տեսանյութը

23.08.2019 13:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Սանիթեք»-ի ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերին դեռ դրսում էին. Սոնա Աղեկյանի տեսանյութը

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Շենգավիթ համայնքի Շիրակի 3-րդ նրբանցքի բնակիչների բողոքը, որոնք բնակվում են «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա: Նրանք դժգոհում են, որ ամռան շոգին զրկված են պատուհան բացելու հնարավորությունից, քանի որ գարշահոտությունը լցվում է բնակարանները:

Դրսում լուծեք, ես չեմ ուզում՝ ձեր արյունը այստեղ թափվի․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ աշակերտներին

Բնակիչները պնդում էին, որ փողոցը չեն բացելու, մինչեւ չգան ու չփակեն «այս խոլերայի բունը»:

«Կրկին երեւանցու մասին, որ ապրում է գարշահոտության մեջ: Շիրակի 3-րդ նրբանցքի բնակիչներն են, որ բնակվում են «Սանիթեք» ընկերության ավտոպարկից ընդամենը 5 մետր հեռավորության վրա եւ այլեւս անտանելի ու անհնար են համարում այս կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը։

Ամռանը զրկված են պատուհան բացելու հնարավորությունից, սիրելի հայրենակից, պատկերացնում եք, գարշահոտությունը լցվում է բնակարաններ պատուհաններից, մինչդեռ պատկան մարմիններն ուղղակի բացառիկ ու աննախադեպ անգործություն են ցուցաբերում»,- գրել է Աղեկյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА