o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարմիր գինին օգտակար է առողջության համար. բրիտանացի գիտնականներ

29.08.2019 17:59 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կարմիր գինին օգտակար է առողջության համար. բրիտանացի գիտնականներ

Կարմիր գինին կարող է օգտակար լինել առողջությանը։ Համաձայն Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների՝ Gastroenterology ամսագրում հրապարակված  հետազոտության, գինին ավելացնում է աղեհամակարգում օգտակար բակտերիաների թիվը։

Ապուրները կարող են օգտակար լինել մահացու հիվանդության դեմ

Ինչպես տեղեկացնում է ВВС-ն, հետազոտությանը մասնակցել են մի քանի հազար մարդիկ Բրիտանիայից, Նիդեռլանդներից եւ ԱՄՆ-ից։ Նրանք բոլորը երկվորյակներ են, որոնք մասնակցում են բժշկական ուսումնասիրությունների ծրագրերում։ Նշվում է, որ նրանցից ոչ ոք ոգելից խմիչքները չի չարաշահել։

Բոլոր փորձարկվողները պետք է պատմեին, թե ինչ դիետա են պահել եւ ինչ ալկոհոլային ըմպելիքներ են նախընտրել։

Պարզվել է, որ նրանք, ովքեր նախընտրում են կարմիր գինին, ավելի բազմազան միկրոբիոտիկա ունեն, քան մյուսները։ Գիտնականների խոսքով՝ դրական արդյունքի հասնելու համար բավական է մեկ-երկու շաբաթը մեկ անգամ խմել մեկ բաժակ կարմիր գինի։

Հանրածանոթ ալկոհոլային ըմպելիքի օգտակար հատկությունները թաքնված են պոլիֆենոլների՝ քիմիական միացությունների մեջ, որոնք կան նաեւ սպիտակ գինու, գարեջրի եւ սիդրի մեջ, բայց շատ ավելի քիչ քանակությամբ, քան կարմիր գինու պարագայում է։ Պոլիֆենոլներ կան նաեւ շատ մրգերում եւ բանջարեղենում (օրինակ՝ կարմիր խաղողի կճեպում)։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА