o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականներն առաջարկել են ծխելու դեմ պայքարի նոր մեթոդ

31.08.2019 12:44 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիտնականներն առաջարկել են ծխելու դեմ պայքարի նոր մեթոդ

Սթիրլինգի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողներն առաջարկել են ծխելու դեմ պայքարի նոր մեթոդ: Գիտնականների կարծիքով՝ ծխելու վնասի մասին նախազգուշացումը արժե տեղադրել յուրաքանչյուր ծխախոտի վրա:

Համապատասխան պիլոտային ծրագիրը, որի շրջանակում ծխախոտների վրա կլինի «Ծխելը սպանում է» գրառումը, նախատեսվում է իրականացնել Շոտլանդիայում եւ Կանադայում:

Գիտնականներն առաջարկում են ալյուրը հարստացնել D վիտամինով

Սոցիալական մարքեթինգի հարցերով մասնագետների խումբն ավելի վաղ այս քայլի արդյունավետությունը գնահատել էր Էդինբուրգում եւ Գլազգոյում 20 խմբերի մասնակցությամբ հետազոտության շրջանակում: Սոցհարցումներին ներգրավվել էին 120 ծխողներ, որոնց բաժանել էին 5 տարիքային խմբերի՝ 16–17, 18–24, 25–35, 36–50 եւ 50-ն անց: Հաշվի են առնվել նաեւ այնպիսի ցուցանիշները, ինչպես սեռը եւ սոցիալական կարգավիճակը:

Փորձարկվողները համաձայնվել են, որ յուրաքանչյուր ծխախոտի վրա «Ծխելը սպանում է» արտահայտությունը ավելի ուժեղ եւ երկարատեւ ազդեցություն է ունենում, քան ծխախոտի տուփի վրայի սարսափելի պատկերը: Այս մարքեթինգային քայլն առավել ծանր տպավորություն է գործել թույլ սեռի ներկայացուցիչների վրա, որոնք այդ նախազգուշացումը բնորոշել են որպես դեպրեսիվ եւ վախեցնող:

Ստացած արդյունքներն ամփոփելով՝ հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ յուրաքանչյուր ծխախոտի մակնշումը երիտասարդներին իսկապես կօգնի ծխելուց խուսափել:

Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացվել են Addiction Research and Theory ամսագրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА