o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական վիճակի մեջ. Շավարշ Քոչարյան

03.09.2019 15:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական վիճակի մեջ. Շավարշ Քոչարյան

Ռուսաստանի համապատասխան օրենքի ընդունումն, ըստ էության, հակասում է ԵԱՏՄ պայմանագրին, ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, որ Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդները խնդրի առաջ են կանգնում ՌԴ-ում:

Պետք է տեսնել, թե սա արդյոք բուն բանակի դրվածքի՞ց է, թե՞ հասարակության մեջ առկա դաստիարակչական վիճակից

 Նա նկատեց, որ վարորդական վկայականների մասին ՌԴ-ում ստորագրված օրենքը ԵՏՄ-ի խնդիր չէ, այլապես ՀՀ-ն դա թույլ չէր տա:

«Այդ հարցը քննարկվելէ ԵԱՏՄ-ում, դրա համար տանում են մի ուրիշ ճանապարհով, ասում են՝ եկեք բոլորս այդ ոլորտի շուրջ մի համաձայնագիր կնքենք, բայց դա շատ երկարատև է, իսկ մեր վարորդներն այսօր այդ խնդիրն ունեն: Ընդունված օրենքը խտրական է Հայաստանի նկտամամբ, որովհետև ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների վրա, բացի Հայաստանից, այդ պահանջը չկա», - ասաց փոխնախարարը:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն էլ ասաց, թե տպավորություն է, որ որոշումները ոչ թե կոնսենսուսային են խնդիները լուծում, այլ բոլոր ԵԱՏՄ անդամները ադապտացվում են ռուսական կողմի որոշումներին, ինչը լուրջ խնդիր է:

Շավարշ Քոչարյանն էլ արձագանքեց.

«ԵԱՏՄ-ում, այո, կոնսենսուսային է, բայց եթե անդամ պետություններից մեկը ընդունում է ակտ կամ օրենսդրական ակտ, որը այլ անդամ պետությունների շահին և պայմանագրին է հակասում, առաջանում է խնդիր: Տվյալ պարագայում Դուք ճիշտ եք՝ Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որն, ըստ էության, մեզ դրել է խտրական վիճակի մեջ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում գործող օրենսդրությունն արգելում է օտար պետությունների վարորդական իրավունք ունեցողներին,  մեքենա վարելով, աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА