o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՀՈՒՅԶԵՐ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ ՏԱՆԸ

03.09.2019 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՀՈՒՅԶԵՐ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ ՏԱՆԸ

Առաջին զանգ, առաջին քայլեր` դեպի գիտելիքի անսահման աշխարհ, այդ թվում նաեւ հույզեր` աշակերտական նստարանին. սրանք գուցե մանկությունից պատանեկություն գնացող ճանապարհի ամենաքաղցր հուշերն են: Կարոտախտ, հուզմունք, երջանկության արցունքներ, այս ամենն, իհարկե, վերջին երկու օրվա հիթն է` հայաստանյան դպրոցների բակում, որն ապրեցին ե՛ւ հասարակ, ե՛ւ արդեն հանրությանը հայտնի մարդիկ` ոմանք առաջին, ոմանք էլ երկրորդ կամ երրորդ անգամ դպրոց ճանապարհելով իրենց զավակներին: Սակայն նրանցից շատերը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում լինելու պատճառով ստիպված են թաքցնել հույզերն ու անսպասելի արցունքները, ինչը ոչ միշտ է նրանց հաջողվում: «Իրավունքն» իր փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեց, թե որ ճանաչված ծնողներն են այսօր իրենց երեխաների հետ առաջին քայլերն արել դեպի դպրոց:

Հայտնի ռեփերը կիսվել է իր հույզերով

 

 Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ամուսիններ ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ եւ ԱՐԱՔՍՅԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ համար սեպտեմբերի 1-ը կրկին տոնական էր, նրանք եւս իրենց դստերը Կարինեին ճանապարհեցին նոր կյանքԴերասանական զույգը դստեր կրթությունը վստահել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցին: Իսկ տոնական օրը փոքրիկ Կարինեին, ծնողներից բացի, ուղեկցել են տատիկն ու սերիալներից արդեն ծնողներից ոչ պակաս հանրահայտ եղբայրը` Գուրգենը:

ԲԱՆԱԿ ԵՆ ԳՆՈՒՄ ՆԱԵՎ  ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ

 

 Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի դերասան ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆԸ եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ՆԱԶԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ եւս իրենց որդու` Դանիելի հետ առաջին քայլերն են արել դեպի դպրոցԴպրոցի հարցում ծնողների ընտրությունը կանգ է առել Ն. Աղբալյանի անվան համար 19 դպրոցի վրա:

 

 Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԻ որդին` Վաչեն եւս առաջին քայլերն է արել դեպի դպրոց: Փոքրիկ Վաչեին առաջին դասարան է ուղեկցել չեմպիոն մայրիկը:

 

 Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ դստերը` Միլային, առաջին դասարան է ճանապարհել: Դերասանը խոստովանում է, որ դստերը դպրոցական հագուստով տեսնելուն պես հուզվել է:

 

 Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆՆ ու ԱՆՆԱ ՇԱՄՑՅԱՆԻ դուստրը` Ալիսան` որպես աշակերտ, իր եւս առաջին քայլերն արեց դեպի դպրոցԴերասանական զույգը եւս դպրոցի հարցում կանգ են առել Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ուղղությամբ: Իսկ աշակերտական առաջին օրը Ալիսային, ծնողներից բացի, դպրոց են ուղեկցել նաեւ եղբայրը, տատիկն ու պապիկը:

 

 ՄԻՇԱ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻ կրտսեր դուստրը` Էլինեն եւս իր առաջին քայլերն է արել մոսկովյան դպրոցներից մեկում, նրան առաջին դասարան են ճանապարհել հումորիստ-դերասան հայրիկն ու մայրիկը:

 

 Դերասան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԻ կրտսեր դուստր Վիկտորիան առաջին քայլերն արել է առանց հայտնի հայրիկի, նրան դպրոց է ճանապարհել մայրիկը` Մերի Մարտիրոսյանը

 

 Դերասան ամուսիններ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ եւ ԼՈՒՍԻՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ դուստր Ռուզաննան եւս Ն. Աղբալյանի անվան համար 19 դպրոցի սան է դարձել: Դերասանները միասին են դստերը ճանապարհել առաջին դասարան:

 

 ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԸ արդեն 3-րդ անգամ է վայելում զավակին առաջին դասարան ուղեկցելու բերկրանքը: Օրերս երգչուհին ամուսնու, ավագ դստեր եւ որդու հետ իր կրտսեր դստերը` Շաղիկին, առաջին անգամ ուղեկցեցին դեպի դպրոց: Երջանիկ մայրիկը խոստովանում է. «Շատ երջանիկ եմ, որ երեխաս մտավ կյանքի կարեւորագույն` անցումային փուլ»:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА