o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ պատանի շաշկիստների աննախադեպ հաջողությունը Թուրքիայում

06.09.2019 11:51 ՍՊՈՐՏ
Հայ պատանի շաշկիստների աննախադեպ հաջողությունը Թուրքիայում

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացավ բրազիլական շաշկու պատանիների աշխարհի առաջնությունը: ՀՀ պատվիրակության ղեկավարը ֆեդերացիայի փոխնախագահ և մարզիչ Աշոտ Մկրտումյանն էր :
Մրցատեղի էին մեկնել՝  Էդգար Հովհաննիսյանը, Հրանտ Շտիկյանը, ՄիքայելՄելքոնյանը և Արամ ուԱրփինե Կնյազյանները: Այս ստուգատեսում մինչև 11 տարեկան աղջիկների կայծակնային մրցաշարում արծաթե մեդալի արժանացավ Արփինե Կնյազյանը, արագ և դասական մրցաշարերում նա 4-րդն էր: Նշենք, որ ՀՀ շաշիստները առաջին անգամ էին մասնակցում բրազիլական շաշկու պատանիների աշխարհի առաջնությանը: Աշոտ Մկրտումյանը «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ մարզիկների նվաճումն աննախադեպ էր.«Ունենալով եծ առաջխաղացում Հայաստանի շաշկու ֆեդերացիայի խումբը աշխարհի առաջնությունում աննախադեպ հաջողություն ունեցավ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճեց արծաթե մեդալ: Արփի Կնյազյանի շնորհիվ Թուրքիայում 11 պետությունների մեջ Հայաստանը կիսեց 5-6-րդ տեղը»:

Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում կա ազատազրկված 130 լրագրող, որոնցից 110-ը Թուրքիայում

Հավելենք, որ օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը Բուլղարիայում տեղի է ունեցել 64-շաշկու պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացել է վեց մարզիկով՝ Ռաֆայել Օրդյան, Հակոբյան Խաչատուր, Ալանյան Զաքար, Ալանյան Արեգ, Սանթրոսյան Ալեքսանդր, Սանթրոսյան Անդրե: Գլխավոր մարզիչ՝ Նշան Ալավերդյանի գլխավորությամբ մարզիկները Բուլղարիա էին մեկնել 15 հոգանոց պատվիրակությամբ:
11-ամյա Ռաֆայել Օրդյանը հանդես գալով Մ-20 տարքային խմբում դարձել է աշխարհի բրոնզե մեդալկիր, Ռաֆայելը լրացրել է նաև ԻԴՖ վարպետի նորման, այս հաջողությունը աննախադեպ էր Հայաստանի շաշկու պատմության մեջ: Խաչատուր Հակոբյանը գրավել է 4-րդ հորիզոնականը, Անդրե Սանթրոսյանը՝ 8-րդ: Ալանյան Զաքարը 7 միավորով կիսել է 9-13-րդ տեղերը: Իսկ թիմային հաշվարկում Հայաստանը դարձյալ լավագույն տասնյակում էր: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА