o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարոն Էրդողանին է պետք հեռացնել ԱԶԿ-ից` կուսակցության ծրագրից շեղվելու համար». Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր

06.09.2019 12:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Պարոն Էրդողանին է պետք հեռացնել ԱԶԿ-ից` կուսակցության ծրագրից շեղվելու համար». Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին և իր 3 համակիրներին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռացնելու ընթացակարգ սկսելուց հետո Թուրքիայի ներքաղաքական դաշտում ակտիվացել է այն դիսկուրսը, որ իշխող կուսակցության ներսում կան հակասություններ, և կա մի ստվար զանգված, որը քննադատում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Աբդյուլլաթիֆ Շեները, գրում է artigercek.com-ը:

Ղրիմը ռուսաստանցիների նախապատվության ցուցանիշով գերազանցել է Թուրքիային

Ավելի վաղ Թուրքիայի նախկին արտգործնախարարը նշել էր, որ գիտի տեղեկություններ, որոնց հրապարակումը ոմանց համար կարող է ճակատագրական լինել, ինչի առնչությամբ ընդդիմադիր պատգամավորը նշել է. «Դավութօղլուի պարտականությունն է հրապարակել ի պաշտոնե, իր քաղաքական դիրքի արդյունքում տիրապետած այդ տեղեկատվությունը»:

Շեները նշել է, որ ԱԶԿ-ում խրախուսվում է կուսակցությունը որևէ պարագայում չքննադատելը՝ հավելելով. «Ըստ իս, պարոն Էրդողանին է պետք հեռացնել կուսակցությունից՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ծրագրից շեղվելու համար»:

Ավելի վաղ նշվել էր, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, որն իր համակիրների հետ միասին պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) հեռացվելու է կուսակցության ներքին կանոնադրության 117-րդ հոդվածի 7-րդ կետի հատկանիշներով, մասնավորապես՝ «Կուսակցության ղեկավարների, անդամների կամ կուսակցության վերաբերյալ հանրությանն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու, զրպարտիչ, վիրավորական, սևացնող և նվաստացնող հայտարարություններ» անելու համար:

Վերջին շրջանում Դավութօղլուին ԱԶԿ-ում անվանում էին «դավաճան», որին ի պատասխան նա նշել է. «Եթե ահաբեկչության դեմ պայքարի հարցում «տետրերը բացվեն», բազմաթիվ մարդիկ «մարդու երես չեն տեսնի»»:

Դավութօղլուն Թուրքիայի վարչապետն է դարձել 2014 թվականին՝ 5 տարի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, սակայն 2016 թվականին նա անսպասելիորեն վիճել է Էրդողանի հետ, ինչից հետո հրաժարական է տվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА