o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.09.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի կարողանում հավաքի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայտարարություններին, թե աշնանը թեժ քաղաքական գործընթացներ են սպասվում, ասել էր  վարչապետի մամուլի խոսնակ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Դա այն դեպքն է, որ տեղին է հիշել Սերժ Սարգսյանի` «յա՜, իրո՞ք» թեւավոր խոսքը: Ախր, որտեղից այդ ՀՀՇ-ականին այդքան ինքնավստահություն, մոռացե՞լ է, թե ինչպես էր ժամանակին խցանի պես դուրս թռել իր հոգեւոր հայրիկ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչեւէ, զարմանալով հանդերձ` պարզապես մեջբերենք նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի մեկնաբանությունը. «Երբ հասարակությունը ոտքի կկանգնի, իսկ հասարակությունը վստահաբար ոտքի է կանգնելու, դա կլինի այնքան հուժկու, որ պարոն խոսնակը չի հասցնի թաքցնել իր հայտնի ժպիտը»: Դե, իսկ ինչու չի հասցնի թաքցնել, եկեք մանրամասն չնկարագրենք, ի վերջո հո սադիստ չե՞նք:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ նորից զարմացրեց ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ` հայտարարելով հետեւյալը. «Հայտնում եմ, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել` հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին: Նախաքննության մարմնի եւ դատախազության կողմից միջնորդությունը քննարկելուց հետո հանդես կգանք ասուլիսով եւ կպատասխանենք բոլոր հարցերին: Միեւնույն ժամանակ, վստահ լինելով, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը համոզված է իմ անաչառության, ազնվության եւ սկզբունքայնության հարցում, այդուհանդերձ, զանգվածային լրատվամիջոցներով եւ Ֆեյսբուքով շրջանառվող բամբասանքների ազդեցության տակ ընկած անձնաց համար հայտնում եմ, որ նույնիսկ քրեական գործի նյութերում որեւէ նման տվյալ, այդ թվում` օպերատիվ տվյալներ առկա չեն»: Այստեղ ապշելու աստիճանի զարմանալի է, այդ ինչո՞ւ հանկարծ սույն` երիտասարդ հեղափոխական, բայց արագորեն կոռուպցիոն սկանդալի մեջ ընկած «կասեցված» թավշյա չինովնիկը հանկարծ որոշեց, որ պետք է հանրությունը իրեն համարի ազնիվ, անաչառ եւ սկզբունքային: Ախր, այդպիսի «ազնվությունը» շներին տաս` չեն ուտի:

ԶԱՐՄԱՆՔ

Ֆեյսբուքասեր Նիկոլի բախտն էլ շարունակում է չբերել: Հիմա էլ ՖԵՅՍԲՈՒՔԸ հայտնվել է մի անասելի սկանդալի մեջ: Անհայտ անձինք ֆեյսբուքյան հարյուր միլիոնավոր օգտատերերի հեռախոսահամարներ պարունակող տվյալների բազան տեղադրել են համացանցում, գրում է TechCrunch-ը: Ինչպես նշվում է, Facebook-յան հաշիվներին կցված միլիոնավոր հեռախոսահամարներ գտնվել են հասանելիության տիրույթում եւ պաշտպանված չեն եղել ծածկագրով: Այժմ տվյալների բազան արդեն հեռացված է համացանցից: Այն ներառում էր տարբեր երկրների օգտատերերին պատկանող ավելի քան 419 միլիոն տվյալ, որոնցից 133 միլիոնը պատկանում է ԱՄՆ բնակիչներին, 50 միլիոնը` վիետնամցիներին եւ 18 միլիոնը` Միացյալ Թագավորության բնակիչներին: Պատկերացնո՞մ եք` գրեթե կես միլիարդ օգտատերերի հեռախոսահամարները արտահոսել են: Չգիտենք, թե ինչ իրավական հետեւանքներ դա կունենա այդ խոշորագույն սոցցանցի համար, ինչպես դա կանդրադառնա Նիկոլի վրա, բայց բոլոր դեպքերում մնում է զարմանալով հանդերձ ընթերցողներին ասել` Ֆեյսբուքում գրանցվելով ձեր հեռախոսահամարով, դուք այդ հեռախոսահամարը փաստացի շունուգելի բաժին եք դարձնում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА