o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԻՃԱԿԱԳԻՐՆԵՐՆ ԷԼ ՆԻԿՈԼԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՓՐԿԵԼ

06.09.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳԻՐՆԵՐՆ ԷԼ ՆԻԿՈԼԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՓՐԿԵԼ

Վերջին ժամանակներս մեր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի սիրած զբաղմունքներից մեկն է դարձել վիճակագրական առանձին թվեր մատնացույց անելն ու հպարտանալը, թե տեսեք, ինչ բուռն տնտեսական ճախրանքների մեջ ենք: Մի կողմ թողնենք, որ մեր պաշտոնական վիճակագրությունն այդպես էլ վերին ատյանների փոքրիկ ակնարկներն անգամ ցուցադրական թվերի վերածող համակարգից այն կողմ այդպես էլ չի անցնում եւ ընդունենք, որ ամեն ինչ տեղը-տեղին ներկայացնում են: Սակայն այս դեպքում անգամ պատկերը, երբ վերնախավի սիրած այդ առանձին թվերը համադրում ենք ընդհանուրի հետ, ողբերգականից այն կողմ այդպես էլ չի անցնում:

Նիկոլին վիճակագիրներն էլ չեն կարողանում փրկել

 

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Սկսենք նրանից, որ վարչապետը վերջին ժամանակներս մի լավ հիացած էր հուլիսին վիճակագիրների ներկայացրած տնտեսության ակտիվության ցուցանիշով (ՏԱՑ)՝ 8.1 տոկոս: Մի կողմ թողնենք, որ այդ ՏԱՑ-ն առհասարակ հայաստանյան տնտեսության պարագայում իրենից բան չի ներկայացնում՝ շեշտը դնելով նույն վիճակագրության երեկ ներկայացրած այս տարվա հուլիսի դրությամբ հայաստանյան տնտեսության ամբողջական պատկերի վրա, այդ թվում, որպես ՏԱՑ-ից բոլոր առումներով նախընտրելի համարվող ՀՆԱ-ի: Այն է, եթե այս տարվա առաջին եռամսյակին ունեցել ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7.2 տոկոս աճ, ապա երկրորդ եռամսյակին այդ թիվը նվազել է մինչեւ 6.5 տոկոս: Այն դեպքքում, երբ անցած տարի այդ նույն ցուցանիշը համապատասխանաբար 9.6 եւ 7.2 տոկոս էր: Ընդ որում, 2018թ. երկրորդ եռամսյակի աճը որոշակիորեն բարձր կարող էր լինել՝ երկնիշ մակարդակով, սակայն ողջ եռամսյակում Նիկոլի «հեղափոխությունն» ու դրա ցնցումային էֆեկտը տնտեսությունը տարավ սպասողական վիճակի, եւ աճն էլ կազմեց 7.2 տոկոս: Բայց առանց դրա էլ, փաստացի ներկայացված ցուցանիշներով ունենք ՀՆԱ-ի, այն է՝ երկրի զարգացման դինամիկայի էական անկում՝ ռեալ մոտ 2.4-2.5 տոկոսային կետի սահմաններում: Ընդ որում, պատկերը շատ ավելի տխուր տեսք է ստանում, երբ համադրում ես, թե անցած տարվա աճն ինչի հաշվին է ստացվել եւ ինչի հաշվին՝ այս տարվանը: Ընթերցողին զերծ թողնենք մասնագիտական դետալներից՝ վստահեցնելով միայն, որ բավականին հեշտ է հիմնավորելը, որ ՀՆԱ-ի աճի ձեւավորման որակական կողմի առումով եւս տարբերությունները ցայտուն են: Կարճ ասած, անցած տարվա միանգամայն ռեալ տնտեսական գործոնների փոխարեն այս տարվա ՀՆԱ-ի աճն ապահովվել է հիմնականում ամենասովորական թվային մանիպուլյացիաների հաշվինՈւ այստեղ ֆիքսենք մեկ կարեւոր հանգամանք. Նիկոլի կառավարման մեկնարկի արդեն մոտ տարիուկեսն է լրանում, էլ դժվար է բացատրություններ բերել՝ ժամանակ պետք լինելու մասին: Այսինքն, եթե դատեինք ժամանակին նրա տված խոստումներից, հիմա պետք է մի 15-20 տոկոսանոց ՀՆԱ-ի աճ ունենայինք: Բայց չնայած դրան՝ աճը էականորեն ավելի ցածր է, քան կար «նախկին հանցավոր ռեժիմի» օրոք: Այսինքն, միայն այս «չոր» վիճակագրական թվերն արդեն տալիս են այն հարցի պատասխանը, թե ինչ տվեց Նիկոլի «հեղափոխությունը» երկրին, որից հետո 8.1 տոկոսանոց անպետք ՏԱՑ-ով հպարտանալը ծիծաղելի տեսք կունենար, եթե այդքան ողբերգական չլիներ:

Ոնց նստեցինք գետնին Նիկոլին պահանջեցինք, տենց էլ նստելու ենք պահանջենքՙ Նիկոլը չլինի. տեսանյութ

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ 5 ԱՆԳԱՄ

Ու միանգամից վիճակագրական մանիպուլյացիաները շատ ավելի ցայտուն են դառնում, երբ մտնում ենք բուն իրական տնտեսության հատված: Այսպես, արդյունաբերությունում անցած տարվա հունվար-հուլիսի 3.7 տոկոս աճի դիմաց այս տարվա հունվար-հուլիսին ներկայացված է 6.9 տոկոս աճ: Իհարկե, արդեն իսկ տարօրինակ է, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունաբերական 1.6 տոկոսի դիմաց ունեցել ենք ՀՆԱ-ի 7.2, իսկ երկրորդ եռամսյակի 12.1 տոկոսի դիմաց՝ ՀՆԱ-ի 6.5 տոկոս աճ, եւ այս հանգամանքն արդեն իսկ խոսում է այս տարվա ՀՆԱ-ի անորակության մասին: Սակայն խնդիրը միայն դա չէ: Այսպես, այդ ի՞նչ հրաշքով երկրորդ եռամսյակին ունեցանք արդյունաբերության 12.1 տոկոս աճ: Իհարկե, մի կողմից դրան նպաստեց հանքարդյունաբերության 9.5 տոկոսանոց աճը, որը պարզապես արտաքին շուկաներում որոշ մետաղների գների աճի արդյունք է, այսինքն՝ մեր չինովնիկությունը դրա հետ որեւէ կապ չունի: Բայց ամենագլխավորը հետեւյալն է: Անցած տարվա առաջին «ոչ հեղափոխական» եռամսյակում ունեցել ենք  8.2 տոկոս աճ՝ այս տարվա առաջին եռամսյակի 1.6 տոկոսի դիմաց: Իսկ ահա երկրորդ եռամսյակում 0.3 տոկոս անկում  էր՝ պայմանավորված «հեղափոխական» ապրիլին եւ մայիսին 3.7 եւ 3.1 տոկոս արդյունաբերական անկմամբ՝ պայմանավորված հենց նույն «հեղափոխությունով»: Ի՞նչ տեղի ունեցավ. արդյունաբերությունը հենց այն ուղղությունն է, որն անմիջապես զգում է նման փոփոխությունները: Այսինքն, անցած տարեսկզբի նկատելիորեն բարձր ցուցանիշներից հետո՝ ապրիլ-մայիսին արդյունաբերությունը մտավ «հեղափոխական պաուզայի» մեջ, որը բերեց ընդհանրական մոտ 7 տոկոս անկման: Հետո սկսվեց մի փոքր հանդարտեցման փուլ, որին էլի հաջորդեցին անկումները: Եվ ահա այս տարվա երկրորդ եռամսյակի աճը հենց այդ՝ «հեղափոխական» անկումների համեմատությամբ է, առանց որոնց կունենայինք հազիվ 2-3 տոկոսանոց աճ: Եթե նաեւ հաշվի առնենք, որ անցած տարվա անկումների փոխարեն կարող էինք ունենալ առաջին եռամսյակի աճի դինամիկայի շարունակություն, ապա այդ համեմատությամբ այս տարի արդեն լավագույն դեպքում կարձանագրվեր արդյունաբերության զրոյական աճ: Ներկայացնենք ընդամենը մեկ ցուցանիշ, որը տառացիորեն ջարդուփշուր է անում այս տարի հայաստանյան արդյունաբերության եւ, առհասարակ, ամեն մի այլ աճի հետ կապված ցանկացած վիճակագրական գլուխգովանություն: Այսպես, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն, 2018թ. առաջին կիսամյակի 38.7 միլիարդ դրամ ուղղակի օտարերկրյա ներդրումների փոխարեն այս տարի ունեցել ենք ընդամենը 7.8 միլիարդ (տե՛ս աղյուսակը): Պատկերացնո՞մ եք, թե սա ինչ է. մի ամբողջ երկիր մի ամբողջ կիսամյակում ունեցել է ընդամենը 7.8 միլիարդ դրամի ներդրում: Միայն սա բավական է, որ իրեն հարգող ամեն մի կառավարություն հեռանարՆերդրումների մոտ հնգապատիկ անկման պարագայում խոսել ինչ-որ տնտեսական զարգացման ցուցանիշներից, դառնում է զառանցանք: Եղած ներդրումներն էլ հիմնականում ուղղված են էներգետիկային (ատոմակայանի ծրագիրը) եւ մետաղական հանքարդյունաբերությանը, այսինքն՝ դրանք հին ծրագրեր են, որոնց հետ նիկոլական կառավարությունը ոչ մի առնչություն չունիՆման իրավիճակում կա՞ որեւէ ողջամիտ պետական պաշտոնյա, որը կբացատրի, թե այդ ի՞նչ հրաշքով են ունեցել արդյունաբերության երկնիշ աճ, եթե ոչ՝ վիճակագրական մանիպուլյացիա:

Միգրանտներն այլևս չեն կարողանում խոշոր գումար ուղարկել ընտանիքներ

ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ

Բայց նաեւ չմոռանանք, որ հանրությանը ամեն մի վիճակագրություն, աճ եւ այլ ցուցանիշ հետաքրքրում է առաջին հերթին այս հիմնական նկատատառումով: Դրա շնորհիվ քանի՞ նոր աշխատատեղ բացվեց, քանի՞ մարդու աշխատավարձ ավելացավ, ի՞նչ սոցիալական խնդիր լուծվեց: Եվ ահա աշխատատեղերի առումով եւս, թեեւ մեր պաշտոնյաներն էլի մեծ-մեծ բաներից են խոսում, պատկերը նորից խայտառակ է: Հիշո՞ւմ եք՝ վարչապետն ասում էր, թե բազում աշխատատեղեր կան, պարզապես աշխատել չեն ցանկանում: Իսկ ահա վիճակագրությունը հետեւյալն է պնդում (տե՛ս գրաֆիկը): 1000 մարդու հաշվով աշխատուժի առաջարկն այս տարվա հուլիսին մնացել է 2018թ. հուլիսի մակարդակին: Այսինքն, 1000 մարդուց միջինը` 82.8-ը պատրաստ է աշխատել, իր աշխատանքն է առաջարկում: Բայց ահա նույն 1000 մարդու հաշվով պահանջվում են չնչին թվով աշխատողներ. 2.5 մարդուց թիվն ընդամենը հասել է 3.8-ի, որոնք անլուրջ ցուցանիշներ չեն: Եվ ամենակարեւորը. եթե 2018թ.-ին աշխատանք առաջարկողներից միջինը ընդամենը 1.1-ն է ստացել, ապա այս տարի դրանից էլ պակաս՝ ընդամենը 1-ը: Սա է ամենաէականը. մարդիկ «նախահեղափոխական» ժամանակների համեմատ 10 տոկոսով ավելի պակաս են աշխատանք գտնում: Սրանից հետո, եթե տասնյակ տոկոսներով աճեր էլ նկատվեն, իրականությունը դրանից չի փոխվիԵվ նորից հիշեցնենք. սրանք վիճակագրական տվյալների համաձայն, իսկ այդ տվյալները էապես գունազարդվում են: Դե ուրեմն պատկերացրեք, թե իրականում ինչ վիճակ է տիրում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА