o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շիրակի ոստիկանապետն ու Մուշի բաժնի պետը մտել են ոստիկանություն ու քաշքշել աշխատակիցներին

08.09.2019 21:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Շիրակի ոստիկանապետն ու Մուշի բաժնի պետը մտել են ոստիկանություն ու քաշքշել աշխատակիցներին

«Երեկ երեկոյան, 22:30 ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի «Շեկոյի» խանութի վրա, կադրերում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխատակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին...»: 

Երկրաշարժ Շիրակի մարզում. ուժգնությունն էպիկենտրոնում 3-4 բալ է

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է «ԷՅ ԷՄ» իրավաբանական ընկերության Գյումրու մասնաճյուղի գրասենյակի ղեկավար-բաժնետեր Կարապետ Պողոսյանը և հավելել. «Նիկոլ Փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա...

Հ.գ. ես ու Գարիկը այդ ժամին քաղաքում չենք եղել, վերադարձել ենք գիշերը շատ ուշ...
հ.գ 2 կադրերում հնչող ոստիկանապետերի հայոյանքները հրապարակելու համար ներողություն եմ խնդրում
հ.գ 3 առկա են նաև այլ տեսագրություններ, որոնք կհրապարակեմ ավելի ուշ»:

Ոստիկանությունից հայտնում են, որ տեսանյութերն ուսումնասիրվում են:

«Սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել Գյումրիում ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելու մասին, որին անդրադարձել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպը ուսումնասիրվում են»,- ասվում է ոստիկանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА