o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատմություն կերտելով». հոբելյանական համերգաշարի մեկնարկը՝ սեպտեմբերի 9-ին

09.09.2019 13:35 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պատմություն կերտելով». հոբելյանական համերգաշարի մեկնարկը՝ սեպտեմբերի 9-ին

ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկում է  «Պատմություն կերտելով» խորագիրը կրող հոբելյանական համերգաշար, որի շրջանակներում կկայանա 5 համերգ: Նախագծի առաջին համերգը նվիրված է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի ծննդյան 50-ամյակին: Այն կկայանա սեպտեմբերի 9-ին՝ կոմպոզիտորների միության դահլիճում և կմեկնարկի ժ.19:19:

Ղրիմում սեպտեմբերի 20-24-ը ոչ միայն հայ համայնքը, այլեւ ողջ թերակղին էր ապրում հայկական շնչով. Հ2-ի անդրադարձը

Հաջորդ ամիս կկայանա փառատոնի ևս երկու համերգ.նախ՝ հոկտեմբերի 3-ին, ՀԲԸՄ համերգասրահում կնշվի կոմպոզիտոր Ջեննի Ասատրյանի ծննդյան 70-ամյակը, իսկ հոկտեմբերի 7-ին՝ կոմպոզիտորների միության դահլիճում Սոֆյա Ազնաուրյանի ծննդյան 60-ամյակը:

Նախագիծը կեզրափակվի ՀՀ ժողովրդական արտիստներ Գեղունի Չթչյանին (90-ամյակ) և Վլադիլեն Բալյանին (95-ամյակ) նվիրված համերգներով, որոնք կկայանան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ համապատասխանաբար նոյեմերի 2-ին և 18-ին: Վերջին 4 համերգները կմեկնարկեն ժ.19:00-ին: Բոլոր համերգների մուտքն ազատ է:  

Սեպտեմբերի 30-ը Թարգմանության միջազգային օրն է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА