o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՇԵՄԻՆ

10.09.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՇԵՄԻՆ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշումը վերջին օրերին բուռն կրքեր եւ մտահոգություններ է առաջացրել իշխանական վերին օղակներում եւ Նիկոլի մերձավոր շրջապատում: Համաձայն միանգամայն արժանահավատ աղբյուրի, այս օրերին անցկացվում են արտակարգ խորհրդակցություններ, քննարկումներ՝ փորձելով ստեղծված իրավիճակից ինչ-որ ելք գտնել:

«Չի´ հաջողվելու քեզ, Նիկոլ, այս երկիրը պահել ենք ու պահելու ենք». Գեւորգ Գեւորգյան

 

ՍԴ ՈՐՈՇՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Սակայն միակ եզրակացությունը, որ եկել են, հետեւյալն է: ՍԴ որոշումը միանշանակ է, օրինական որեւէ հիմք չկա Քոչարյանին հետագայում էլ բանտում պահելու համար: Ավելին, որոշումից հետո այս մի քանի օրը երկրորդ նախագահին բանտում թողնելն կնշանակի ՍԴ որոշումը չկատարել՝ քրեորեն պատժելի արարք: Ուստիեւ, որպես ելք, կա երկու տեսանելի ճանապարհ: Առաջինը, պաշտոնապես հռչակել, որ Սահմանադրական դատարանն ապօրինի կառույց է, եւ նրա որոշումներն առ ոչինչ են: Սակայն այստեղ մի քանի լուրջ խնդիր կա: Առաջինը. այս պահին ՍԴ-ն գործում է, որպես պետական կառույց, նրա անդամները գնում են աշխատանքի, վարձատրվում են պետության ֆինանսավորման հաշվին եւ այլն: Այսինքն, ՍԴ-ն ապօրինի կառույց հռչակելու դեպքում նաեւ այդ հարցի պատասխանը պետք է տան. իսկ ինչո՞ւ էին մինչ այս, ասենք, փող տալիս այդ մարդկանց: Բացի այդ, ինչ-որ պատկան պաշտոնյա պետք է հայտարարի. «Ուսումնասիրեցի եւ որոշեցի, որ ՍԴ-ն ապօրինի է»: Սակայն նման լիազորություններ ունեցող պաշտոնյա կամ կառույց Հայաստանում պարզապես չկա: Միակ պաշտոնյան, ով կարող է իրեն նման ֆունկցիա վերագրել, երկրի նախագահն է՝ որպես Սահմանադրության երաշխավոր: Սակայն բոլորն են հասկանում, որ Արմեն Սարգսյանն իրականում չունի ՍԴ-ն ապօրինի համարելու լիազորություն: Երկրորդը, նա որեւէ դեպքում նման քայլի չի գնա. այդ դեպքում ողջ պատասխանատվությունը հենց նրա վրա է մնալու: Իսկ եթե ցանկացած այլ պաշտոնյայի կամ կառույցի վրա դրվի ՍԴ-ն ապօրինի հռչակելու քայլը, ապա դա աշխարհով մեկ նույնպիսի աղմուկ կառաջացնի, ինչպիսին կլիներ, ասենք, եթե վերցնեին ու ՍԴ անդամներին առանց բացատրության փակեին բանտերումՀասկանալով, որ նման բան չեն կարողանալու մարսել, վերնախավում այս սցենարից ձեռնպահ են մնացել, մինչեւ, ով իմանա, միգուցե, ինչ-որ գաղափար կծագիԵրկրորդ սցենարը, որի մասին, ըստ աղբյուրի, մտածել են, դա ՍԴ որոշումը բանի տեղ չդնելն ու Քոչարյանին բանտում պահելն է: Սակայն այս տարբերակն էլ հեռանկարային չէ: Սա, ըստ էության, բոլորի համար վերջնականապես կֆիքսի, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է: Եվ այդ քայլը, ըստ վերեւների հաշվարկների, կունենա հետեւյալ զարգացումը: Նախ, երկրի ներսում կտրուկ կաճի Քոչարյանի վարկանիշը, այն առանց այդ էլ գնահատվում է մոտ 30-35 տոկոսի կարգի: Երկրորդը. արդեն նաեւ մարդու ազատության իրավունքի կոպիտ ոտնահարման տեսանկյունից՝ Քոչարյանի գործը շատ ավելի արագ կդառնա միջազգային ատյանների քննության թեման, որի ելքը կանխավ հայտնի է: Վերջապես, դա օրակարգում կթողնի նաեւ Պուտինի՝ բանտում Քոչարյանին այցելելու թեման, որն այս անգամ դեռ մի բան էլ կհամեմվի ՍԴ որոշումը չկատարելու բարդություններով:

Պուտինն Էրդողանին Ռուսաստան է հրավիրել

 

ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ

Եվ հենց Պուտինի սպասվող հայաստանյան այցն է, որ դարձել է նիկոլական շրջանակների կոկորդին մնացած ոսկոր: Առավել եւս, այն ծանր իրավիճակում, որի մեջ այսօր հայտնվել են հայ-ռուսական հարաբերությունները: Ավելի կոնկրետ այն, որ այդ հարաբերությունները պայթյունի շեմին են, հասկանում են բոլորը: Հիշեցնենք, բանը հասել է նրան, որ մեր գործող իշխանությունները ցուցադրաբար փախստականի կարգավիճակ են տալիս ռուսական հակապետական տարրերին, դրանով, ըստ էության, պաշտոնապես առաջ տանելով այն միտքը, թե տեսեք, ՌԴ-ում քաղաքական հայացքների համար հետապնդվողներ կան: ՌԴ-ի պատասխանն էլ այդ հարթությունում էր. Մարտի 1-ի գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզման չեղարկումը: Սակայն այս ամենը դեռ միայն, այսպես ասած, «ատամ ցույց տալու» հարթությունում է, մինչդեռ հայ-ռուսական հարաբերությունների հետագա վատթարացումը կբերի ավելի բարդ խնդիրների: Մասնավորապես, ռուսական վերլուծական տարբեր աղբյուրներ, որպես հարաբերությունների հետագա վատթարացման քայլ, ընկալեցին «Ծռերի» սորոսական ներկայացուցչի հետ Փաշինյանի հայտնի հանդիպումը՝ այն մինչեւ իսկ գնահատելով, թե ՀՀ վարչապետն անցնում է Սորոսի հետ կապերի պաշտոնականացման ուղղության: Բայց երեւի տարօրինակ չէ, որ այդ ողջ քննադատական հոսքերին հաջորդեց վարչապետի խոսնակի զվարճալի արդարացումը, թե գիտեք, այդ հանդիպման նախաձեռնողը Փաշինյանը չէր. խնդրեցին ընդունել, նա էլ ընդունեց: Այն տպավորությունն է, որ երեւի մեր իշխանական շրջանակներում նորից գլուխ բարձրացրեց այն գիտակցումը, որ հարաբերությունների հետագա խորացման պարագայում արդեն հարվածների փոխանակումը «ատամ ցույց տալու» օրինակով համարժեք չի լինելու: Ավելի կոնկրետ, Մոսկվային հարվածելու քիչ թե շատ ռեալ քայլ մեր իշխանությունները պարզապես չունեն, այն դեպքում, երբ Մոսկվայի ձեռքին կա հաղթաթղթերի մի ամբողջ կապուկ՝ սկսած գազի գնից, Վերին Լարսում խնդիրներից, դեպի Հայաստան դրամական փոխանցումներն արգելելուց, ՌԴ-ում աշխատող մեր բազում քաղաքացիների «դեպորտից», վերջացրած մեր երկրի անվտանգության հետ կապված հարցերից: Իսկ այդ դեպքում, հասկանալի է, ոչ մի Սորոս չի էլ ցանկանա կամ ցանկանալու դեպքում՝ հասցնի օգնության գալ, ու միանգամից Նիկոլը կհայտնվի սեփական փողկապն ուտող Սահակաշվիլու դերում հայտնվելու միանգամայն ռեալ հեռանկարի առաջ:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆՈ՞ՒՄ Է ՄԽ-Ի ՎԵՑԿԵՏԱՆՈՑ ՄԵԽԱՆԻԶՄԸ

 

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նկատենք նաեւ, որ նախօրեին Արցախում կայացած ընտրությունները եւս ինչ-որ արտառոց փոփոխությունների հեռանկարի մասին ամենեւին էլ չակնարկեցին: Ընդհակառակը, ֆիքսվեց Արցախում գործող տարբեր քաղաքական հոսանքների մոտավորապես համաչափ դիրքեր: Մի թեւի թեկնածուն մի վայրում հաղթեց, մյուսինը՝ մեկ այլ: Ստեփանակերտում եւս թեեւ կար ընդգծված առաջատար, սակայն ստացել էր ընտրությանը մասնակցողների 30 տոկոսից մի փոքր ավել եւ ընտրողների ընդհանուր թվի 20 տոկոսի կարգի քվեն: Բացի այդ, ընտրություններն Արցախում անցան առանց ցնցումների, այսինքն՝ «հեղափոխական» իրավիճակի չտարան, որը կակնակրեր ներարցախյան հետագա սրացումների եւ նախագահ Սահակյանի հրաժարականի հեռանկարի մասին: Արդյունքում, Սահակյանը, ըստ ամենայնի, կպաշտոնավարի նախատեսված ժամկետի ավարտը, եւ գալիք տարի սպասվող հերթական ընտրություններում էլ ապագա նախագահի ով լինելու հարցով ինտրիգը պահպանվում է: Այսինքն, եթե կային սպասելիքներ, որ այս ընտրությունները կարող են վերածվել Արցախում Փաշինյանի ամբողջական վերահսկողության հաստատում կամ գոնե դրան արագորեն հասնելու ժամանակացույցի միացում, ապա գոնե այս պահի դրությամբ չկա որեւէ նախադրյալ, որը կակնարկեր, որ նման իրավիճակ է ձեւավորվելԱյս պատկերը միաժամանակ հուշում է, որ նաեւ արցախյան բանակցային գործընթացի, ավելի ճիշտ՝ այդ առնչությամբ պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի մոտեցումների հետ կապված իրավիճակային փոփոխություն չկա: Այսինքն, Ստեփանակերտը դեռ կմնա այն տեսակետին, որ պետք է հիմնական շեշտը դնել Արցախի միջազգային ճանաչման եւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու վրա: Իսկ ահա Փաշինյանին կմնա վերջապես հստակեցնել՝ որն է իր վերջնական դիրքորոշումը Մինսկի խմբի ներկայացրած հայտնի վեցկետանոց փաստաթղթի նկատմամբ: Ընդ որում, նաեւ հաշվի առնելով, որ, ինչպես նաեւ արտգործնախարար Մնացականյանը նշեց, ամենամոտ ապագայում տեղի է ունենալու Մամեդյարովի հետ հերթական հանդիպումը, որի շրջանակներում արդեն հազիվ թե այդ վերջնական հստակեցումից խուսափելու հնարավորություն լինի, բայց նաեւ հաշվի առնելով, որ արցախյան ընտրությունների արդյունքում այդ որոշման պատասխանատվությունը Ստեփանակերտի վրա թողնելը դարձավ շատ ավելի քիչ հավանական: Ահա այս իրավիճակում Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը կդառնար շատ ավելի վտանգավոր: Մինչդեռ նման վատթարացման կտանի, եթե Պուտինը գա Հայաստան եւ այցի գնա կալանավայրում գտնվող Քոչարյանին: Կամ եթե նրան այդ հնարավորությունը չտրվի, եւ հնչած սցենարի համաձայն՝ ԵՏՄ հայաստանյան նիստը տեղափոխվի Մոսկվա, ու դրանով չեղարկվի նաեւ Պուտինի այցըՎերջին տարբերակն է, որ Պուտինի այցի պահին Քոչարյանը պարզապես չգտնվի բանտում, եւ որ սա ամենահավանական սցենարն է, դեռ շաբաթներ առաջ առիթ ունեցել ենք ենթադրել: Սակայն այս սցենարն էլ իր հերթին մի շարք խնդիրներ է առաջ քաշում: Առաջինը. ՍԴ որոշումը ֆիքսեց նաեւ, որ գործող նախագահ Արմեն Սարգսյանը խայտառակորեն վատ է կատարել իր հիմնական՝ Սահմանադրության երաշխավորի պարտականությունը: Եվ այն պահին, երբ Քոչարյանը հայտնվի ազատության մեջ ՍԴ-ի որոշման հիմքով, հենց նախագահ Սարգսյանի պատասխանատվության հարցն է, որ առաջնահերթ մտնում է օրակարգ: Եվ նկատենք, որ նրա հրաժարականի դեպքում միանգամից թիվ 1 հարց է դառնում նոր նախագահի թեման, որը կարող է շատ հետաքրքիր զարգացումների տանել: Ի վերջո, չմոռանանք. մեր Սահմանադրությամբ հենց նախագահն է պետության գլուխը: Ա.Սարգսյանը պարզապես այդ ֆունկցիան զիջել է Փաշինյանին, մինչդեռ ուժեղ նախագահի դեպքում, հարց է, ո՞վ կմասնակցի, ասենք, ԵՏՄ նիստերին կամ արցախյան բանակցություններին: Իսկ որ նման զարգացումների պարագայում հենց այս հարցը կարող է դառնալ Պուտինի հայաստանյան այցի առանցքը, կարելի է ենթադրել: Ընդ որում, հաշվի առնելով նաեւ, որ Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում այդ այցի կայանալու դեպքում թերեւս նաեւ Պուտին-Քոչարյան հանդիպումը կկայանա՝ դրանից բխող հասկանալի մի շարք հետեւանքներով հանդերձ:

ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ԱՇԽԱԲԱԴՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ՈՒՐ ԿՀԱՍՑՆԻ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА