o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վանաձոր-Դիլիջան հատվածում ժայռից ընկել է մոտ 20 քար և միակողմանի փակել ավտոճանապարհը

10.09.2019 18:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Վանաձոր-Դիլիջան հատվածում ժայռից ընկել է մոտ 20 քար և միակողմանի փակել ավտոճանապարհը

Սեպտեմբերի 10-ին, ժամը 13:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Քարերից մեկը վնասել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի անվադողը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մ6-ի՝ Ալավերդիի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում կմեկնարկեն կոյուղագծերի փոփոխման աշխատանքները

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 25-րդ կմ-ի մոտակա ժայռից ընկել է մոտ 20 քար (մոտ 2 խմ) և միակողմանի փակել ավտոճանապարհը: Դեպքի վայրում վնասված ավտոմեքենա չի հայտնաբերվել:

Փրկարարները հեռացրել են քարերը. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА