o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՇԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻ ԲԱՆ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ԱՐՑԱԽՑՈՒՆ ՉԻ ԿԱՇԿԱՆԴՈՒՄ Ո՛Չ «ՇԴԱԲՐՈՆԵՐԸ», Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ»

10.09.2019 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՇԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻ ԲԱՆ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ԱՐՑԱԽՑՈՒՆ ՉԻ ԿԱՇԿԱՆԴՈՒՄ Ո՛Չ «ՇԴԱԲՐՈՆԵՐԸ», Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ»

Սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Դավիթ Սարգսյանը` 7787 ձայնով: Ո՞վ է նորընտիր քաղաքապետ, ի՞նչ փաստեց մայրաքաղաքում եւ արցախյան բազում համայնքներում կայացած ընտրությունների արդյունքները, ո՞ր քաղաքական ուժին են վստահել, փորձեցինք հետաքրքրվել  Արցախի խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆԻՑ, ով ասաց.

Արցախի ԱԺ-ն ստացել է Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը․ «Ժողովուրդ»

 

«ԱՐՑԱԽՑԻՆ ԻՆՔՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԻՐ ԱՊԱԳԱՆ»

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում բացահայտ առավելությամբ ընտրվել է անկուսակցական Դավիթ Սարգսյանը: Նա անհատ ձեռներեց է, որեւէ քաղաքական ուժ չի ներկայացնում, երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել: Տա Աստված, որ այն որոշակի մտահոգությունները (կապված նրա հետ, որ նա որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, երբեք պետական ապարատում չի աշխատել), որ ունեն ստեփանակերտցիները, նորընտիր քաղաքապետը արդարացնի եւ ապացուցի աշխատանքովՀուսանք, որ Դավիթը կշարունակի նախորդ քաղաքապետի թողած լավագույն ավանդույթները, որովհետեւ ես, որպես Ստեփանակերտի բնակիչ, կարող եմ վստահեցնել, որ Դավիթին բավականին լավ ժառանգություն է հասել:

«Ո՞րտեղ են գումարները, եթե իսկապես բացահայտվել է հիսուն հազարից ավելի աշխատատեղ». Տիգրան Ուրիխանյան

- Պարոն Բաղրյան, նշեցիք, որ Դ.Սարգսյանը անկուսակցական էր, բայց ինչ-որ քաղաքական ուժեր կամ ուժ սատարո՞ւմ էր նրան: Հակառակ դեպքում մայրաքաղաքի քաղաքապետ ընտրվելը ֆանտաստիկ տեսք կստանար:

- Էսպես կարող եմ ասել. պաշտոնապես որեւէ քաղաքական ուժ չի սատարել: Պարզապես նրա հաղթանակը պայմանավորված է նրանով, որ Դավիթը երիտասարդության շրջանում մեծ հարգանք է վայելում, լավ, հարգված ընտանիքի տղա է: Այս ընտրությունները մի բան ապացուցեցին, որ արցախցուն չի կաշկանդում ո՛չ «դաբրոները», ո՛չ քաղաքական կարծիքները. արցախցին ինքն է որոշում իր ապագան:

«Կո´չ եմ անում մարտական մեր բոլոր ընկերներին միանալ եւ դեմ կանգնել այս վտանգավոր գործընթացին»

 

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԹԱՅՄ-ԱՈՒԹ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ»

Առաջիկայում սպասվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ մթնոլորտ է այդ առումով այսօր Արցախում:

- Անկեղծ ասած, այո, որոշակի ակտիվություն այդ առումով այսօր էլ կա Արցախի ներքաղաքական կյանքում: Բայց համեմատած նախորդ մի քանի  ամիսների ակտիվությանը, հիմա կարծես քաղաքական ուժերը թայմ-աութ են վերցրել: Աշնանը սպասվում են քաղաքական կուսակցությունների համագումարները, եւ հենց այդ ժամանակ յուրաքանչյուր քաղաքական ուժ կհայտարարի իր անելիքների եւ իր թեկնածուի մասին: Այդ ժամանակ կլինի ակտիվություն:

Վրաստանը չի ճանաչում Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА