o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավագանու «Իմ քայլի» անդամը դեմ է Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրելուն

10.09.2019 21:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ավագանու «Իմ քայլի» անդամը դեմ է Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրելուն

Երեկ Երեւանի ավագանին վերսկսեց իր աշխատանքը` արձակուրդից հետո: Մի քանի այլ սոցիալական հարցերի թվում ավագանին ՀՀ պետական եւ հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում քննարկում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացման համար 3281.0 հազար դրամ տրամադրելու մասին հարցը: Սակայն, Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը դեմ արտահայտվեց. «Սկզբունքորեն դեմ եմ, որ այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ տեղադրվեն: Այսօր ի վիճակի չեն համապատասխան որակի արձան ստեղծել: Եթե մի հոգի կա, որ արժանի է այս քաղաքում արձանի, Գրիգոր Հասրաթյանն է»,- ասաց Ա. Կարապետյանը:
Այնուամենայնիվ, ավագանին ընդունեց նախագիծը:

ԲԴԽ անդամը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА