o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ մի գործընթաց Հայաստանում այլեւս լեգիտիմ չէ». Սերգեյ Շաքարյանց

11.09.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ոչ մի գործընթաց Հայաստանում այլեւս լեգիտիմ չէ». Սերգեյ Շաքարյանց

Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը հակասահմանադրական ճանաչելուց հետո` արդեն մի քանի օր է, ինչ Ռ. Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ` պահանջելով անհապաղ ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին ապօրինի կալանքից£ Իսկ առաջին ատյանում Քոչարյանի եւ մյուսների գործով դատաքննությունը կվերսկսվի սեպտեմբերի 12-ին: Ի՞նչ սպասել այս փուլում ներքաղաքական կյանքում, եւ ինչ քաղաքական հետեւանքներ կունենա այն, եթե դատարանը, այդուհանդերձ, չանսա ՍԴ որոշմանը, «Իրավունքը» հետաքրքրվեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻՑ:

«Մինչեւ այժմ սահմանադրական կարգը շարունակվում է տապալված մնալ». Անի Կարապետյան (Տեսանյութ)

- Դատելով ՍԴ որոշման վերաբերյալ Դատախազության պատասխանից` Ռ. Քոչարյանին ազատ չեն ուզում արձակել: Դատախազության այս պատասխանը նշանակում է, որ հակասահմանադրական հեղաշրջում են պատրաստում: Հասկանալով, որ Դատախազությունն այդքան էլ, կոպիտ ասած, ինքնուրույն մարմին չէ, ուրեմն` նշանակում է` Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հակասահմանադրական հեղաշրջում կատարել երկրում: Հետեւաբար փորձելու են հետաձգել, ձգձգել վերջնական որոշումը, ինչքան հնարավոր է, երկար, եւ եթե դրա դեմ ոչ մի հասարակական բողոքի ալիք չլինի, այդպես էլ կմնա: Ոչ մեկն ազատ արձակելու պատրաստակամություն չի դրսեւորի` մինչեւ ինչ-որ մի բան նույն փողոցային կարգով չկատարվի: Սակայն Դատախազությունն իր պատասխանով քայլ կատարեց դեպի հենց Փաշինյանի իշխանության անօրինականության հաստատումը: Փաշինյանը եւ իր կողմնակիցները միշտ ասում են` մենք լեգիտիմ ենք, բայց երբ դու արդեն մեղանչում ես Սահմանադրության դեմ, դու արդեն լեգիտիմ չես: Սահմանադրությունն ամեն մեկը յուրովի մեկնաբանելու իրավունք չունի, մանավանդ` Դատախազությունը: Դատախազությունը Սահմանադրության կատարողն է, իսկ այն մարմինը, որը հետեւում է, հսկում է, վերահսկում է, թե ինչպես են կատարվում օրենքները, Սահմանադրությունը մեկնաբանելու իրավունք չունի: Մոռացե՞լ են Դատախազությունում իրենց պարտականություններն ու իրավունքները: Դրա համար դատախազության այս պատասխանից հետո այս իշխանությունը դառնում է ոչ լեգիտիմ: Ի՞նչ է նշանակում ՍԴ որոշումը կատարելը պարտադիր չէ. սա Սահմանադրության խախտում է արդեն երկրորդ անգամ: Մենք գիտենք, որ ՍԴ որոշումը վերջնական է Հայաստանում, էլ ավելի վեր մարմին չունենք: Բացեք Սահմանադրությունը, կարդացեք եւ կտեսնեք, որ անբեկանելի են ՍԴ բոլոր վճիռները: Եթե Դատախազությունը չի ուզում կատարել, ուրեմն` պետք է ասել` բալիկ ջան, գնա, հենց հիմա հրաժարական տուր: Բայց գիտենք, որ չի տալու, հետեւաբար ոչ մի գործընթաց Հայաստանում այլեւս լեգիտիմ չէ: Ուզո՞ւմ էին լեգիտիմությունը պահպանել, թող կատարեն ՍԴ որոշումը, եթե` ոչ, այստեղ երկու պատասխան չկա, խաղը վերջացել է:

Նիկոլը թքեց իր «հեղափոխական» ամենակարեւոր խոստումներից մեկի վրա եւս

Պարոն Շաքարյանց, հաշվի առնելով, որ «Սասնա ծռերի» ղեկավարներից Ժիրայր Սէֆիլյանը շատ գոհ էր դուրս եկել վարչապետ Ն. Փաշինյանի հետ հանդիպումից, իսկ հետո իր հարցազրույցում հայտարարեց, թե հաջորդ տարի տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հնարավո՞ր է, որ Ձեր նշած «խաղը» վերջանա մյուս տարի:

Իսկ ինչո՞ւ ոչ այս աշնանը: Սէֆիլյանին ասել են` մյուս տարի հեղաշրջում կկատարես, ինքն էլ այդպես է ասում: Նա էլ է խամաճիկ, ինքնուրույն մարդ չէ, թող ուրիշներին խաբի: Չեմ հավատում, որ մյուս տարի կամ մյուս ամիս է լինելու ինչ-որ բան: Բայց գիտեմ, որ կլինի ընթացիկ հարցի լուծում: Ե՞րբ, գուցե դեկտեմբերի 31-ին: Չմոռանանք, որ 1998 թվականի հունվարին պրակտիկորեն կատարվեց իշխանափոխություն, եւ ՀՀՇ-ն հանձնվեց Վազգեն Սարգսյանին:

«Սևանի թերակղզում մասնակցում եմ ձկան փառատոնին». Նիկոլ Փաշինյան

Կարծում եք` պատմությունը կարող է կրկնվե՞լ:

Այո, կարող է հունվարին ստացվի, հենց Փոքր Զատիկից հետո, ի՞նչ վատ է: Շատ լավ ժամանակ է, Քրիստոսի ծնունդով օժտված իշխանափոխություն կլինի: Այնպես որ, ոչ միայն սորոսականները, ես էլ կարող եմ հրեաների եւ ամերիկացիների նման սիրուն ամսաթվերի մի ցանկ պատրաստել, թե երբ կարելի է անել իշխանափոխություն, որ ամբողջ ազգը հիանա ու ասի` վա՜խ, երկնքից եկավ նոր իշխանություն: Այս մեխանիզմներին բոլորը ե՛ւ տիրապետում են, ե՛ւ կիրառում են:

Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի տարեդարձը

Բայց պատրա՞ստ ենք նոր իշխանափոխության, ո՞ւմ եք տեսնում, որպես առաջնորդ: Ռ. Քոչարյանը քաղաքական դաշտ բերեց «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւը, հնարավոր համարո՞ւմ եք:

Ինչո՞ւ ոչ, ամեն ինչ հնարավոր է: Պետք է անպայման ինչ-որ մի կոնկրետ անո՞ւն, որը կլինի ամբոխի առաջնորդ: Պարտադիր չէ: Կարող է լինել կոլեգիալ կառավարում, ինչպես ՀՅԴ-ի ներսում է, որտեղ չկա բացահայտ առաջնորդ, բայց կա կոլեգիալ կառավարում: Անգամ մեր պատմությունից կարող ենք օրինակներ գտնել, որ բացահայտ առաջնորդ պարտադիր չէ լինի: Սա նոր բան չէ համաշխարհային պատմության համար, հետեւաբար պետք չէ սպասել, որ մի նոր Նիկոլ Փաշինյան պետք է փողոց դուրս գա:

«Որքան էլ ճչան, թե «հնին վերադարձ չի լինելու», ակնհայտ է, որ ժամանակն այլեւս «նախագծի» օգտին չի աշխատում»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА