o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

11.09.2019 22:10 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Յուգրայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Խանտի-Մանսիյսկում մեկնարկել է 2019 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը: 46 երկրների 128 մասնակիցները կպայքարեն ուժեղագույնի կոչման համար: Նրանք մրցելու են օլիմպիական մրցակարգով՝ պարտվողը լքում է պայքարը: Յուրաքանչյուր շրջանում շախմատիստները խաղալու են երկու դասական պարտիա, իսկ եզրափակչում՝ չորս: Հավասարության դեպքում կազմակերպվում է թայ-բրեք՝ երկու պարտիա 25 րոպե+10 վայրկյան, անհրաժեշտության դեպքում՝ եւս երկու պարտիա 10 րոպե+10 վայրկյան, երկու բլից պարտիա՝ 5 րոպե+3 վայրկյան, եւ վերջում՝ «արմագեդոն»:

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ` ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 6 հայ գրոսմայստեր, 4-ը ներկայացնում է Հայաստանը, 1-ական՝ ԱՄՆ-ը եւ Բրազիլիան: Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Սակայն մրցաշարին մասնակցող գրոսմայստերների թվում եւս երկու հայազգի շախմատիստ կա՝ Սամուել Սեւյանը պաշտպանում է ԱՄՆ-ի մարզական դրոշի պատիվը, Գրիգոր Սեւագ Մխիթարյանը՝ Բրազիլիայի: Մեր շախմատիստներն առաջին շրջանում կազմել են հետեւյալ զույգերը. Լեւոն Արոնյան-Էլ Ջինդի Էսսամ (Եգիպտոս), Դմիտրի Այդրեյկին (Ռուսաստան)-Գրիգոր Սեւագ Մխիթարյան (Բրազիլիա), Ալիռեզա Ֆիռուջա (Իրան)-Արման Փաշիկյան, Սամուել Սեւյան (ԱՄՆ)-Տարի Արյան (Նորվեգիա), Անտոն Դեմչենկո (Ռուսաստան)-Ռոբերտ Հովհաննիսյան, Սերգեյ Մովսեսյան-Գրիգորի Օպարին (Ռուսաստան): Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում տեղի ունեցած գրոսմայստեր Իգոր Կուրնոսովի հուշամրցաշարում էլ Հայաստանը ներկայացրեց գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը: Արագ շախմատի կանոններով կայացած մրցաշարին մասնակցում էին 15 երկրների 250 շախմատիստներ, այդ թվում՝ 37 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Սերգեյ Մովսեսյանը, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Նույնքան միավոր վաստակած Պավել Պոնկրատովը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Վիտալի Սիվուկը, կրկին 9 միավորով եզրափակեց լավագույն եռյակում: Մրցաշարում մեր մյուս ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը 8 միավորով բաժանեց 5-17-րդ հորիզոնականներըԻսկ Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերներից Հայկ Մարտիրոսյանը Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացված «Նոր աստղեր» միջազգային մրցաշարում յոթ տուրից հետո 4,5 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Նա կես միավոր զիջեց տանտերերից Բայ Ցզինշիին: Կազմակերպիչները հրավիրել էին մինչու 20 տարեկան շախմատային ութ աստղերի: Նրանց թվում անհատական հրավեր էր ստացել Հայկ Մարտիրոսյանը:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Դե Լորկա մրցաշարի հաղթող

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА