o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԽԽՎ նախագահի հիշեցումը Բաքվին. ԵԽ անդամը պարտավոր է կատարել ՄԻԵԴ որոշումները

12.09.2019 12:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ նախագահի հիշեցումը Բաքվին. ԵԽ անդամը պարտավոր է կատարել ՄԻԵԴ որոշումները

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է հետեւեն իրենց պարտավորություններին, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար կատարումը: Սեպտեմբերի 11-ին Բաքվում անցկացվող համաժողովում ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկյեի ելույթի հիմնական ուղերձը սա էր, հայտնում է contact.az-ը:

Ավագանու նախկին անդամը իր ներքնազգեստները կարգին Հայկոյին նվիրելու մասին. տեսանյութ

«Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» թեմայով համաժողովը, որը նվիրված է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին, ընթանում է Ֆրանս-ադրբեջանական համալսարանի շենքում: Միջոցառումը կազմակերպել է Եվրոպայի խորհուրդը Ֆրանսիայի դեսպանության հետ, որը նախագահում է ԵԽ Նախարարների կոմիտեում:

ԵԽԽՎ նախագահը ողջույնի խոսքում հիշեցրել է, որ Եվրոպայի խորհուրդը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սկզբունքները հարգելու վրա: «Մենք կարող ենք քննարկել խնդիրների լուծման ուղիները, որոնց երկրները բախվում են ՄԻԵԴ որոշումները կատարելիս: Սակայն Եվրոպայի խորհուրդը անհրաժեշտության դեպքում վճռականորեն կարձագանքի: Նախարարների կոմիտեն, ԵԽԽՎ-ն եւ գլխավոր քարտուղարը աշխատում են համանման իրավիճակներում արձագանքման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ»,- նշել է նա:

Պասկյեն Եվրոպայի նոր առաջնահերթությունների թվում նշել է կանանց նկատմամբ բռնության կանխման մասին Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը, որը 34 երկրներ վավերացրել են: «Լավ կլիներ, եթե Ադրբեջանը եւս միանար այս կոնվենցիային»,- ասել է նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА