o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Առաջին հերթին մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կեղծեն». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

12.09.2019 15:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Առաջին հերթին մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կեղծեն». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

Երեւանում լեփ-լեցուն դահլիճում կայացավ «Աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին» խորագրով գիտաժողովը` նվիրված երկրորդ Համաշխարհային պատերազմի 80-ամյակին: Գիտաժողովի կազմակերպիչներն էին Հայաստանում ՌԴ դեսպանատունը, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը, «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում ՀԿ-ն»` Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի երեւանյան մասնաճյուղի մասնակցությամբ։

Հանրապետության նախագահը ստորագրել է Վալերի Օսիպյանին՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը

Գիտաժողովի բացման խոսքն ու առաջին նիստը վարելու պատիվը վերապահված էր ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ: Նա նախեւառաջ շնորհակալություն հայտնեց գիտաժողովին ներկա ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թեմուր Ուրազաեւին, Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխային, ինչպես նաեւ հայտնի գիտնականներին, քաղաքական, հասարակական գործիչներին, ուսանողներին, մագիստրանտներին՝ մասնակցության համար: Այնուհետեւ անդրադարձավ 80 տարի առաջ սկսված համաշխարհային սարսափելի ողբերգությանը:

«Պատմության դասերը միշտ կարեւոր են՝ հասկանալու համար ներկան եւ կանխատեսելու ապագան: Համաշխարհային պատերազմի սկսման 80-րդ տարին,  շատ բարդ տարեթիվ է: Ո՞վ էր սկսել այն, ո՞վ եւ որքան է մեղավոր այս համաշխարհային «մսաղացը» թույլ տալու հարցում, ո՞վ եւ ինչ է յուրացրել այն ժամանակ. սրանք հարցեր են, որոնք ծառացած են մեր առջեւ: Ցավոք, վերջին շրջանում Արեւմուտքում որոշ քաղաքական գործիչներ, եւ նրանց ցուցումով, այսպես ասած, պատմաբաններ փորձում են աղավաղել, կեղծել այն իրականությունը, որը ստեղծվել էր նախորդ դարի 38-39-ական թվականներին, ինչն էլ դարձավ այդպիսի մեծ, սարսափելի ողբերգության պատճառ: Եվ պատմության կեղծումներն այսօր նրա համար են, որպեսզի մեկ հարթության վրա դնեն ֆաշիստական Գերմանիային եւ իր լիդեր Հիտլերին ու Խորհրդային միությունը, որը փաստացի հաղթեց այդ ժանտախտին: Այս ամենը մեզ դուր չի գալիս, որովհետեւ մենք ժառանգներ են Խորհրդային միության: Մենք երկիր ենք, որը հպարտորեն համարում է, որ ժառանգորդն է այն մեծ հաղթանակի, որը ձեռք բերեց Խորհրդային միությունը՝ Երկրորդ համաշխարահային պատերազմի ժամանակ ընդդեմ ֆաշիստական գաղափարախոսության եւ հակամարդկային քաղաքականության», - շեշտեց Հայկ Բաբուխանյանը:

ԱԽ նիստում Օսիպյանի հրաժարականի հարց չի քննարկվել. ԱԺ նախագահ

ՍԻՄ կուսակցության նախագահի գնահատմամբ՝ այսօր փորձում են կեղծել պատմությունը, որպեսզի Արեւմուտքը՝ եվրոպական երկրները, գցեն իրենց վրայից պատասխանատվությունը 80 տարի առաջ տեղի ունեցածի համար. «Դրա համար առաջին հերթին մենք պետք է թույլ չտանք, որ կեղծեն պատմությունը: Անձամբ ես գտնում եմ, որ այդ ժամանակ եղել են շատ դերակատարներ, որոնք իրենց գործողություններով խոչընդոտել են, պատերազմ են հրահրել: Դրանք են Գերմանիան, Անգլիան եւ Ֆրանսիան, կառանձնացնեի նաեւ Լեհաստանին, որպես դերակատար, ինչպես նաեւ Թուրքիային, որն առնվազն պատերազմի սկզբում աջակցեց Գերմանիային»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Վանեցյանը հրաժեշտ կտա նաև ՀՖՖ նախագահի պաշտոնին. «Ժամանակ»

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА