o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում, Երևանում հայտարարել է ՌԴ փոխվարչապետը (Տեսանյութ)

12.09.2019 16:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում, Երևանում հայտարարել է ՌԴ փոխվարչապետը (Տեսանյութ)

«Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին», - այսօր ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ հնարավորություն, որպեսզի Ադրբեջանը ստանա ՀԱՊԿ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ:

«ՀԱՊԿ-ը միշտ ողջունելու է համագործակցությունը ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետությունների հետ: Մենք ժամանակին մեկ ընտանիք ենք եղել: Մենք ընդհանուր շատ բան ունենք: Դա վերաբերում է նաև որոշակի հավասարակշռությանը, ասենք՝ բոլոր նախկին հանրապետությունների ռազմական ուժերի: Մենք վարում ենք շատ հավասարակշռված և մտածված քաղաքականություն՝ կապված ՀԱՊԿ բոլոր երկրների և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետ», - ասել է ՌԴ փոխվարչապետը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում որոշումը կայացվում է հավաքական: «Քննարկումներից հետո, եթե Կազմակերպությունը որոշում կայացնի նման անհրաժեշտության մասին, այն կընդունվի կազմակերպության կանոնադրությանը, կանոնակարգին և կանոններին համապատասխան», - ասաց Բորիսովը:

Ըստ նրա, Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտություն սանձազերծմամբ, այլ  օգնելու է հակամարտության կարգավորմանը:

«Եվ դուք գիտեք, թե ինչ դեր է խաղում Ռուսաստանը և, հատկապես, մեր նախագահը», - ասել է Բորիսովը

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն այս շաբաթ վավերացրել է Երկրորդ արձանագրությունը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունում փոփոխություններ մտցնելու  վերաբերյալ, որի համաձայն ՀԱՊԿ-ում ներդրվում են գործընկերության և դիտորդների ինստիտուտներ:

Երևանում, Գեղարքունիքում և Շիրակում լույս չի լինի

Հիշեցնենք նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։

«Ամեն ինչ այդքան պարզ է։ Ես ձեզ կրկին հորդորում եմ՝ մի կողմ թողնել Հայաստանի խեղճության և անկարողության կանխավարկածը ու սկսել առաջնորդվել Հայաստանի մեծության, ինքնիշխանության և սեփական շահերը պաշտպանելու ունակության կանխավարկածով», - դիմելով Բաբաջանյանին՝ հայտարարեց Ռուբինյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА