o C     16. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճապոնիան պատրաստվում է ԱՄՆ-ից ներմուծվող մսի սակագինն իջեցնել մոտ 20%, գինու սակագինը մոտ 15%-ով

15.09.2019 16:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ճապոնիան պատրաստվում է ԱՄՆ-ից ներմուծվող մսի սակագինն իջեցնել մոտ 20%, գինու սակագինը մոտ 15%-ով

Ճապոնիան ԱՄՆ-ի հետ երկկողմանի առևտրային համաձայնագրի ստորագրումից հետո պատրաստվում է իջեցնել կամ ամբողջովին չեղարկել ամերիկյան տավարի մսի և գինու ներմուծման մաքսատուրքերը, հաղորդում է Nikkei ճապոնական լրատվականը։

ANCA-ն ԱՄՆ-ից պահանջում է վերջ տալ Ադրբեջանի նկատմամբ նպաստավոր առևտրային քաղաքականությանը

Մասնավորապես, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 5-7 տարվա ընթացքում ԱՄՆ-ից գինու ներմուծման սակագինը 1լիտրի համար կիջնի 15%-ի չափով։ Արդյունքում մատակարարների ծախսերը կնվազեն, և ճապոնական շուկայում ալկոհոլային խմիչքների արտադրությունը կդառնա առավել մրցունակ, որտեղ այժմ գինի մատակարարվում է ԵՄ-ից և Լատինամերիկյան երկրներից։ Տոկիոյի և Բրյուսելի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից և միջխաղաղօվկիանոսյան համագործակցությունից հետո մաքսատուրքերը վերացան։

Բացի այդ, Ճապոնիան պլանավորել է առաջիկայում ամերիկյան տավարի մսի ներմուծման սակագինը 33,5%-ից իջեցնել մինչև 9%։ Ամերիկյան միսը ցածր և միջին գնային դասակարգմամբ ներմուծվում է Ճապոնիա, և նրա հիմնական մրցակիցը Ավստրալիայից ներմուծված արտադրանքն է։

Ճապոնիան և ԱՄՆ-ն ապրիլից առևտրային բանակցություններ են վարում նոր ձևաչափով։ Երկու երկրների միջև մինչ այժմ համաձայնություն ձեռք չի բերվել ազատ առևտի վերաբերյալ։ Նման համաձայնության ձեռքբերման փորձերը Ճապոնիայում հանդիպել են հակազդեցության, ուր գոյություն ունեցող մաքսատուրքերի նվազման դեմ հանդես է եկել ազդեցիկ գյուղատնտեսական լոբբին։

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմի հայտարարության համաձայն Տոկիոն և Վաշինգտոնը գուցե սեպտեմբեր ամսին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում առևտրային համաձայնագիր կնքեն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА