o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խաչատրյան քույրերի մայրը նրանց սպանված հորը անվանել է «գազան»

15.09.2019 19:56 ՔՐԵԱԿԱՆ
Խաչատրյան քույրերի մայրը նրանց սպանված հորը անվանել է «գազան»

Խաչատուրյան քույրերի մայրը՝ Աուրելիա Դունդուկը, հայտարարել է, որ 2018 թվականին իր դստրերի կողմից սպանված 57-ամյա ամուսինը գազան էր, և ինքը չի ափսոսում նրա մահվան համար: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է NTV-ն:

Հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանցի Կարենին» սպանելու ցանկություն է ունեցել նրա կողմից Հունաստանում սպանված Արկադի Դանիելյանի եղբայրը

Նրա կարծիքով, հարազատները սատարում են սպանվածին, քանի որ նրանք չեն ցանկանում խոստովանել, որ «նա բացարձակ չարիք էր»: Նա բացարել է, որ սպանվածին լավ էր ճանաչում, քանի որ 20 տարի ապրել է նրա հետ: «Դուք պետք է նրա պես լինեք, որպեսզի աջակցեք նրան»,- ավելացրել է մայրը:

Ըստ աղբյուրի՝ կինն այդ մասին ասել է Ռուսաստանի Կենտրոնական հեռուստատեսության ստուդիայում, որտեղ խոսել է դստրերի՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու շանսերի մասին:

«Իհարկե, աղջիկներին ազատելու շանսեր կան: Փաստորեն, հետաքննությունը ճանաչեց իմ աղջիկների նկատմամբ խոշտանգումների, սեռական հանցագործությունների փաստերը: Ես ուզում եմ ասել, որ նրանք փրկեցին իրենց կյանքը: Հուսով եմ, որ գործը կկասեցվի»,- ասել է Դունդուկը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА