o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.09.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մինչ բոլորի ուշադրությունը սեւեռված էր Ռոբերտ Քոչարյանի դատավարության եւ սահմանադրական կարգի աղաղակող ոտնահարման իրողության վրա, կարծես թե գրեթե աննկատ անցավ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գործով դատական նիստը, որի մեկնարկին Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը գրավոր միջնորդություն ներկայացրեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու համար: Միջնորդություն ներկայացնելու պատճառը Մանվել Գրիգորյանի հիվանդությունների բացասական, ակնհայտ զարգացող դինամիկան է: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կողմերին լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Վերադառնալով` Մնացական Մարտիրոսյանը վճռեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին ազատ չարձակել եւ մերժել պաշտպանի ներկայացրած միջնորդությունը: Իսկ սա արդեն մեկ այլ աղաղակող իրողություն է` «վոժդի» քմահաճույքով անտեսվում է այն հանգամանքը, որ գեներալ առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ: Եվ զարմանալիորեն ոչ վերին իշխանությանը, եւ ոչ էլ կամակատարներին չի հուզում այն, որ միջազգային իրավունքի լեզվով ու նաեւ Եվրադատարանի նախադեպային որոշումներով դա կոչվում է խոշտանգում:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դատի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ապա ինչքան էլ զարմանալի լինի, հանկարծակի ակնհայտ դարձավ, թե ժամանակին Հուդայի ստացած 30 արծաթը այժմ ինչքան է կազմում հայկական դրամով: Դա բավականին պատկառելի գումար է` 30 մլն դրամ, այսինքն` դա այն գումարն է, որով 2008-ի զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվածներից մեկի ծնողը` ՍԱՐԳԻՍ ՔԼՈՅԱՆԸ, դատարանի տարածքում ու մատույցներում իրեն պահում էր, մեղմ ասած, ոչ թե սգացող հարազատի, այլ ցինիկ խուլիգանի ու վարձու սադրիչի պես: Ախր ինչպես հասկանալ թեկուզ այն, որ նա ասի, որ քանզի գործը չի բացահայտվում, թող ձեւի համար գոնե Ռոբերտ Քոչարյանը նստի, արդյո՞ք արդարության ծարավ հայրը իրեն կարող է այդպիսի վարքագիծ թույլ տալ: Եվ ինչպե՞ս հասկանալ` «30 միլիոնիս վայիս մի եղեք» բռբռոցները...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Կոմիտասը երեւի թե անդրաշխարհում արդեն երկրորդ անգամ խելագարված կլինի, քանզի ինչքան էլ զարմանալի լինի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում զարհուրելի բաներ են կատարվել: Լրատվական դաշտում արդեն պտտվել են լուրերը ու նաեւ տեսանյութ, որ այդտեղ սատանիստական խնջույք է տեղի ունեցել` ԼԳԲՏ խաղերով հանդերձ, եւ ռեկտոր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ չի էլ ժխտել, որ այդտեղ «էլեկտրոնային երաժշտության» երեկո էր եղել, սակայն մասնակիցներն իրենց շատ անպարկեշտ են պահել, եւ ինքը ստիպված վռնդել է նրանց: Երեւի թե ճիշտ է այն մոտեցումը, որ եթե մի բան թավշյա է, ապա անպայման ապականություն պետք է պարունակի, եւ ընդամենը մայիսի 14-ին նշանակված այդ թավշյա ռեկտորը ոչ միայն թույլ է տալիս երաժշտանոցին անհարիր միջոցառում կազմակերպելը, այլեւ նրա մտքով չի անցնում, թե բարձրարժեք երաժշտության դարբնոցում ինչ գործ ունի անգամ «անշառ» էլեկտրոնային երաժշտությունը, որն առավել եւս կարող է վերածվել զազրելի օրգիայի:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА