o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լևանդովսկին բացառիկ անհատական ցուցանիշ է գրանցել ՉԼ-ում

19.09.2019 18:22 ՍՊՈՐՏ
Լևանդովսկին բացառիկ անհատական ցուցանիշ է գրանցել ՉԼ-ում

Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային» ՉԼ խմբային փուլի 1-ին տուրում:

Գերմանական թիմի կազմում աչքի ընկան հարձակվող Թոմաս Մյուլերը, կիսապաշտպան Կինգսլի Կոմանը և լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Վերջինիս համար խփած գոլը անհատական նոր նվաճում ապահովեց. Լևանդովսկին դարձավ միակ խաղացողը, որը վերջին 4 մրցաշրջաններում գոլի հեղինակ է դառնում ՉԼ մեկնարկային խաղերում:

Նեյմարի բացառիկ հարցազրույցը խորհրդավոր կերպով անհետացել է

Բացի դրանից, Լևանդովսկու համար այդ գոը դարձավ 200-րդը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած խաղերում: Այս նվաճման համար 31-ամյա հարձակվողից պահանջվեց 249 խաղ:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին լեհ ֆուտբոլիստը մինչև 2023-ի հունիսի 30-ը երկարաձգեց պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ: Լևանդովսկին 2014 թվականին ազատ գործակալի կարգավճակով միացավ «Բավարիային»: Մինչ այդ նա պաշտպանում էր «Բորուսիայի» գույները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА