o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քանյե Ուեսթը ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է՝ ըստ Forbes-ի

20.09.2019 17:24 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Քանյե Ուեսթը ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է՝ ըստ Forbes-ի

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է դարձել Forbes ամսագրի վարկածով: Ըստ Forbes-ի այս տարի նա վաստակել է 150 մլն դոլար՝ առաջ անցնելով Ջեյ-Զիից: 

Քարդաշյանի ամուսինը՝ Քայնե Ուեսթը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

Ջեյ-Զին երկրորդ դիրքն Է զբաղեցրել՝ վաստակելով 81 մլն դոլար:

Երրորդ հորիզոնականում Դրեյքն Է՝ 75 մլն դոլարով:

Թոփ 10-ում տեղ են գտել նաեւ հիփ-հոփ կատարողներ Դիդին (70 մլն դոլար), Թրեւիս Սքոթը (58 միլիոն), Էմինեմը (50 միլիոն), DJ Khaled-ը (40 միլիոն), Քենդրիք Լամարը (38,5 միլիոն ), Միգոսը (36 միլիոն) եւ Դոնալդ Գլովերը, որը հայտնի Է նաեւ Childish Gambino մականունով: Նա վաստակել Է 35 մլն դոլար:

Առավել բարձր վարձատրվող առաջին 20 ռեփերները միագումար վաստակել են 860 մլն դոլար, ինչը 33 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА